Իրաքում ավելի քան 60 դպրոցականի շնչահեղձության նշաններով տեղափոխել են հիվանդանոց․ INA

Առողջապահություն17:07 | նոյեմբերի 10, 2026Իրաքում ավելի քան 60 դպրոցականի շնչահեղձության նշաններով տեղափոխել են հիվանդանոց․ INA
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրաքի Մայսան նահանգի «Ազ-Զահրա» նախապատրաստական դպրոցի 61 աշակերտուհի շնչահեղձության նշաններով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնել է INA գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ աշակերտուհիները տեղափոխվել են տեղի բուժհաստատություն՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար։ Միջադեպը տեղի է ունեցել նույն դպրոցում, որտեղից ուղիղ մեկ շաբաթ առաջ քլորի արտահոսքից հետո թունավորման կասկածով հիվանդանոց էր տեղափոխվել 59 մարդ։
Բժիշկների խոսքով՝ տուժածների վիճակը գնահատվում է թեթև կամ միջին ծանրության։ Իրավասու մարմինները հետաքննում են դպրոցում տեղի ունեցած միջադեպի պատճառները։ Տեղական իշխանությունները կարգադրել են հատուկ հանձնաժողով ստեղծել և պարզել քլորի արտահոսքի պատճառները։ Արտահոսքի աղբյուրը գտնվում է մոտակա օբյեկտներից մեկում։
Հասանելի է
Թեմա
ԱռողջապահությունՊատահարներԴպրոց
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
