Իրանը կարող է ամսական մինչև 50 բալիստիկ հրթիռ արտադրել․ Bloomberg

Իրանը կարող է ամսական մինչև 50 բալիստիկ հրթիռ արտադրել․ Bloomberg

Իրան12:14 | նոյեմբերի 11, 2026Իրանը կարող է ամսական մինչև 50 բալիստիկ հրթիռ արտադրել․ Bloomberg
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իրանը կարող է ամսական մինչև 50 բալիստիկ հրթիռ արտադրել․ Bloomberg<!—>

]—>

Չնայած էսկալացիայի ընթացքում իր տարածքին հասցված բազմաթիվ հարվածներին՝ Իրանը պահպանել է ամսական մոտ 50 բալիստիկ հրթիռ արտադրելու կարողությունը։ Այս մասին նոյեմբերի 11-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատականները։

Ըստ հրապարակման՝ արտադրության ներկայիս ծավալը կազմում է Իրանի նախապատերազմյան արտադրական հզորության մոտ կեսը։ Չնայած ամիսներ շարունակվող ավիահարվածներին՝ այդ կարողությունը Թեհրանին թույլ կտա մարտական գործողությունների վերսկսման դեպքում պահպանել պատասխան հարված հասցնելու զգալի ներուժը։

Գործակալության տվյալներով՝ Իրանի տրամադրության տակ այժմ կարող է լինել առնվազն 1700 բալիստիկ հրթիռ։ Միաժամանակ զինանոցի համալրման տեմպերը երկու անգամ դանդաղել են՝ Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողության մեկնարկին նախորդած շրջանի համեմատ։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երեքշաբթի օրը տեսագրություն է հրապարակել՝ այն ներկայացնելով որպես նոր ստորգետնյա «հրթիռային քաղաքի» ցուցադրություն։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Իրան

Կազմակերպություն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս

Թեմա

ՌազմականՀրթիռ

Աղբյուրը՝ NEWS.am