Իրանի հետ հակամարտության ժամանակի մեծ մասում ԱՄՆ-ը մարտական գործողություններ չի վարել․ Թրամփ

Իրանի հետ հակամարտության ժամանակի մեծ մասում ԱՄՆ-ը մարտական գործողություններ չի վարել․ Թրամփ

Դոնալդ Թրամփ16:28 | նոյեմբերի 2, 2026Իրանի հետ հակամարտության ժամանակի մեծ մասում ԱՄՆ-ը մարտական գործողություններ չի վարել․ Թրամփ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իրանի հետ հակամարտության ժամանակի մեծ մասում ԱՄՆ-ը մարտական գործողություններ չի վարել․ Թրամփ<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի հետ պատերազմի ընթացքում ամերիկացի զինվորականները հիմնականում մարտական գործողություններ չեն վարել։

«Այժմ մենք մարտական գործողություններ չենք վարում։ Այս պատերազմի ժամանակի մեծ մասում մենք, ըստ էության, չենք էլ կռվել։ Մենք մի քանի անգամ շատ ուժեղ հարվածներ հասցրինք նրանց, իսկ հետո կանգ էինք առնում ու հետևում», — ասել է նա New York Post թերթի Pod Force One փոդքասթում։

Թրամփը նաև պնդել է, որ ԱՄՆ-ին «արդեն երկու անգամ» հաջողվել է փոխել իշխանությունն Իրանում։ Նա հերթական անգամ կրկնել է ամերիկյան վարչակազմի այն դիրքորոշումը, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։

Հոկտեմբերի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ հարվածներ հասցնել Իրանին մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Շաբաթ օրը նա հավաստիացրել է, որ Թեհրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, սակայն կասկած է հայտնել Իրանի հուսալիության վերաբերյալ։ Նա նաև հրաժարվել է միանշանակ պատասխանել այն հարցին, թե արդյոք ծրագրում է հաջորդ շաբաթ վերսկսել իսլամական հանրապետության դեմ գործողությունները։ Axios պորտալի տեղեկություններով՝ Թրամփը մտադիր չէ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, քանի որ ցանկանում է կենտրոնանալ Թեհրանի հետ բանակցությունների վրա։

Հասանելի է

русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Տեղադրություն

Իրան

Պատմություն

Իսրայել-Իրան հակամարտություն

Թեմա

ՔաղաքականությունՊատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am