Իհարկե, նման բաներ լինում են, բայց դա անձամբ իմ ճաշակով չէ. Մհեր Գրգորյանը՝ ԱԺ–ում ծեծկռտուքի մասին

Իհարկե, նման բաներ լինում են, բայց դա անձամբ իմ ճաշակով չէ. Մհեր Գրգորյանը՝ ԱԺ–ում ծեծկռտուքի մասին

Պատահարներ12:03 | նոյեմբերի 2, 2026Իհարկե, նման բաներ լինում են, բայց դա անձամբ իմ ճաշակով չէ. Մհեր Գրգորյանը՝ ԱԺ–ում ծեծկռտուքի մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իհարկե, նման բաներ լինում են, բայց դա անձամբ իմ ճաշակով չէ. Մհեր Գրգորյանը՝ ԱԺ–ում ծեծկռտուքի մասին<!—>

]—>

Ես իրավական գնահատական չտամ, բայց գլոբալ իմաստով, իհարկե, անցանկալի իրավիճակ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Հարցին՝ այս միջադեպը պե՞տք ա հետևանքներ ունենա, օրինակ, գլխավոր դատախազը պե՞տք է գա կոնկրետ անձանց անձեռնմխելիությունից զրկելու և քրվարույթ հարուցելու, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Դա արդեն իրավական հարթության հարց է, չեմ կարող պատասխանել, բայց համագործակցության տեսանկյունից և պառլամենտական աշխատանքի տեսանկյունից, իհարկե, նման բաներ լինում են, բայց անձամբ իմ ճաշակով չէ դա»։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։

Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։

Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։


Թեմա

ՊատահարներՔաղաքականություն

Անձ

Մհեր Գրիգորյան

Կազմակերպություն

Ազգային ժողովՈւժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am