«Հընթացս կտեսնեք». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները կվերադառնա՞ն նիստերի դահլիճ

Արամ Վարդևանյան11:36 | նոյեմբերի 17, 2026«Հընթացս կտեսնեք». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները կվերադառնա՞ն նիստերի դահլիճ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հընթացս կտեսնեք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր իրենց խմբակցության պատգամավորները կվերադառնան ԱԺ նիստերի դահլիճ, թե ոչ։
«Դուք տեսաք՝ ինչ էր տեղի ունենում։ Մեկ պատգամավոր ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքից ամբողջությամբ շեղվելով, ներկայացնում էր ԱԺ–ի հետ առնչություն չունեցող մի ելույթ, որը ամեն կերպ խրախուսվում էր Ազգային ժողովի նիստը նախագահողի կողմից։ Ես չեմ կարծում, որ մեր հայրենակիցները, որոնք ուղիղ եթերով հետևելիս լինեն ԱԺ նիստին, ուզում են, որ ԱԺ նիստը այս բովանդակությունը ունենա։
Ես հասկանում եմ, որ այստեղ պարզապես երևի իրենք ասելու նյութ չունեն։ Հայաստանում որքան խնդիրներ կան, ժողովրդավարության հետընթացից մինչև ապօրինի կալանավորումներ, քաղբանտարկյալներ, բայց նաև կան բազմաթիվ այլ խնդիրներ ևս, և Ազգային ժողովը պետք է լինի այդ խնդիրների որոշակի իմաստով սպասարկողը, մեր հայրենակիցների ձայնը լսելի դարձնողը, խնդիրների լուծման, քննարկման, ինչ-որ մեխանիզմներ առաջարկողը լինի։
Վեհափառ Հայրապետին ավազանի անունով կոչելու այդ փորձը անընդունելի է։ Ախչ, իրե՞նք են խոսում, մի հատ թող հլը մի օր գան, մի հատ ելույթ ունենան Նավասարդ Կճոյանի մասին այդպես խոսեն, թող մի օր իրեն ավազանի անունով դիմեն։ Ամոթ է ուղղակի։ Ի դեպ, նույնիսկ իր դեպքում էլ ես դա ամոթ կհամարեի, թեև ունեմ իմ սուբյեկտիվ վերաբերմունքը, բայց դա էլ ընդունելի չեմ համարի։ Պետք է գիծ քաշել»,–ասաց Վարդևանյանը։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ նիստի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը իր ելույթում Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան» անվանեց, որից հետո ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, իսկ ՔՊ-ականները ծափ տալ։
Իր հերթին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Տիկին Հակոբյան, եթե ուզում եք արտաբերել այդ մարդու անունը, ազատ արտաբերեք»։ Ապա ինքը սկսեց մի քանի անգամ արտաբերել՝ «Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ գործակալի եղբայր Կտրիճ Ներսիսյան, …»։
Կրկին ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին, ՔՊ-ականները ծափահարել։ Հակոբյանի ելույթի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Անձ
Իրադարձություն
Թեմա
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
