Հունգարիայում ավելի քան 2000-ամյա՝ 200 կելտական արծաթե մետաղադրամից բաղկացած գանձ են հայտնաբերել

Հունգարիայում ավելի քան 2000-ամյա՝ 200 կելտական արծաթե մետաղադրամից բաղկացած գանձ են հայտնաբերել

Հնագիտություն01:42 | նոյեմբերի 25, 2026Հունգարիայում ավելի քան 2000-ամյա՝ 200 կելտական արծաթե մետաղադրամից բաղկացած գանձ են հայտնաբերել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հունգարիայում ավելի քան 2000-ամյա՝ 200 կելտական արծաթե մետաղադրամից բաղկացած գանձ են հայտնաբերել<!—>

]—>

Հնագետները Հունգարիայում ավելի քան 2000-ամյա հնության՝ ավելի քան 200 կելտական արծաթե մետաղադրամից բաղկացած գանձ են հայտնաբերել։ Դա վերջին տասնամյակներում երկրում նմանատիպ ամենախոշոր գտածոներից մեկն է, գրում է Live Science-ը։

Մետաղադրամները հայտնաբերվել են Հունգարիայի արևմուտքում 2023–2025 թվականներին՝ էլեկտրական ենթակայանի կառուցումից առաջ իրականացված պեղումների ժամանակ, ասվում է E.ON էներգետիկ ընկերության հայտարարության մեջ։ Գանձը թվագրվում է մ.թ.ա. II դարի վերջից մինչև մ.թ.ա. I դարի սկիզբն ընկած ժամանակաշրջանով։

Մետաղադրամների ընդհանուր քաշը մոտ 2 կգ է։ Ներկայիս շուկայական գներով դրանցում պարունակվող արծաթի արժեքը գերազանցում է 2000 դոլարը, սակայն գտածոյի պատմական նշանակությունն այն գործնականում անգին է դարձնում, նշվում է հայտարարության մեջ։

Նախկինում այս վայրում ագարակ է եղել։ Վերջին տասնամյակներում հողը հերկելիս բազմիցս առանձին մետաղադրամներ են հայտնաբերվել։ Վերջին պեղումների ժամանակ հնագետները սկզբում գտել են մի քանի նմուշ, ապա մետաղորսիչներով ուսումնասիրել են տարածքն ու հայտնաբերել գանձը։ Մետաղադրամները դրված էին փոքրիկ կավե անոթի մեջ, որը գտնվում էր մոտ 40 սմ խորության վրա։

«Սա մեծ հազվադեպություն է Եվրոպայի համար»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Հունգարիայի ազգային հնագիտական ինստիտուտի հնագետ Էսթեր Կրայտերը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նա նշել է, որ Հունգարիայում նման ծավալի նախորդ գտածոն հայտնաբերվել է 1960-ականների վերջին։

Կելտական մետաղադրամները պատրաստված են հունական տետրադրախմաների օրինակով․ դրանք խոշոր արծաթե մետաղադրամներ են, որոնք ի հայտ են եկել դեռևս մ.թ.ա. VI դարի վերջին։ Հայտնաբերված նմուշները պատկանում են «Վելեմ» տիպին, որն անվանվել է պեղումների վայրից մոտ 15 կմ դեպի արևմուտք գտնվող Վելեմ-Սենտ-Վիդ ամրացված կելտական բնակավայրի պատվին։

Յուրաքանչյուր մետաղադրամի մի կողմում պատկերված է ոճավորված գլուխ՝ հավանաբար հունական Ապոլլոն աստծունը, իսկ մյուս կողմում՝ սաղավարտով հեծյալ։

Պեղումները նաև ցույց են տվել, որ այս տարածքում մարդիկ բնակվել են ավելի քան 7 հազար տարի։ Հայտնաբերված արտեֆակտների թվում են փայտի մշակման համար օգտագործված՝ գրեթե 7 հազար տարվա հնության հղկված քարե ուրագը և սիրամարգի աչքի նախշով ապակե ուլունքը։ Ենթադրվում է, որ այն մ.թ.ա. VI–VII դարերի զարդի մաս է եղել։

Հետագա դարերում այս վայրում հռոմեական վիլլա է կառուցվել։ Կրայտերի խոսքով՝ դրա շինարարությունը չի վնասել թաքցված գանձը։ Թեև վիլլան վաղուց ավերված է, հնագետներին հաջողվել է վերականգնել դրա հատակագիծը, այդ թվում՝ հատակի տակ գտնվող ջեռուցման համակարգը։ Այլ գտածոների թվում է նաև շան թաթի հետքով հռոմեական աղյուսը։

Հայտնաբերված արտեֆակտները թանգարանային ցուցադրության մաս կդառնան։

Կելտերը երկաթի դարաշրջանի ազգակից ժողովուրդների ամբողջություն էին, որոնք սերում էին նախահնդեվրոպական լեզուների կրողներից։ Նրանք ձևավորվել են Կենտրոնական Եվրոպայում և մ.թ.ա. X–I դարերում բնակվել Կենտրոնական ու Արևմտյան Եվրոպայի զգալի հատվածում։ Մ.թ.ա. 52 թվականին հռոմեացիները՝ Հուլիոս Կեսարի գլխավորությամբ, ժամանակակից Ֆրանսիայի արևելքում տեղի ունեցած Ալեզիայի ճակատամարտում ջախջախել են գալլերին։ Կելտական ժողովուրդների թվում էին նաև բրիտները։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՀնագիտությունԵրկաթի դար

Տեղադրություն

Հունգարիա

Օբյեկտ

Արծաթե մետաղադրամներ