Հռոմը զենքի պակասի պատճառով կարող է դադարեցնել Կիևին տրամադրվող մատակարարումները․ ANSA

Զենքի մատակարարումներ16:11 | նոյեմբերի 11, 2026Հռոմը զենքի պակասի պատճառով կարող է դադարեցնել Կիևին տրամադրվող մատակարարումները․ ANSA
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իտալիան կարող է առաջիկայում դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները՝ աճող սպառնալիքների և պաշտպանական արդյունաբերության սահմանափակ հնարավորությունների պայմաններում սեփական պաշարները պահպանելու համար։ Այս մասին նոյեմբերի 11-ին հայտնել է ANSA գործակալությունը։
«Չի բացառվում, որ մոտ ժամանակներս, թեև ոչ անմիջապես, Իտալիան կարող է դադարեցնել [Ուկրաինային զենքի] մատակարարումները, ինչպես Գերմանիան արեց Patriot համակարգերի դեպքում», — նշվում է հրապարակման մեջ։
Ըստ գործակալության՝ նման որոշման պատճառներից մեկը կարող է լինել ազգային անվտանգությունն ապահովելու և սպառազինության սեփական պաշարները պահպանելու անհրաժեշտությունը։
ANSA-ի տվյալներով՝ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն արդեն հայտարարել է, որ աճող սպառնալիքների պայմաններում Հռոմը հնարավորություն չունի բավարարելու հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ Կիևի պահանջները։ Նա անվտանգության հարցերով խորհրդարանական COPASIR կոմիտեի փակ նիստում ներկայացրել է Ուկրաինային տրամադևվող օգնության 13-րդ փաթեթը։ Մատակարարումների ցանկը գաղտնի է, սակայն, գործակալության տեղեկություններով, փաթեթում հիմնականում ներառված են քաղաքացիական նշանակության նյութեր, ինչպես նաև բաղադրիչներ՝ Իտալիայի կողմից ավելի վաղ փոխանցված SAMP/T ՀՕՊ համակարգերի համար։ Ընդ որում, Aster հրթիռների պաշարները խիստ սահմանափակ են։
Կիևին տրամադրվող օգնության հնարավոր վերանայման ևս մեկ պատճառ ANSA-ն համարում է քաղաքական տարաձայնությունները։ Իշխող կոալիցիայի անդամ «Լիգա» կուսակցությունը դեմ է Ուկրաինային ռազմական մատակարարումներին։ Կուսակցության ներկայացուցիչ և COPASIR-ի անդամ Կլաուդիո Բորգին պարզաբանել է, որ ներկայիս փաթեթը հաստատվել է Կիևին օգնություն տրամադրելու մասին հրամանագրի շրջանակում, որն ուժի մեջ է մինչև տարեվերջ։
Հասանելի է
Թեմա
Զենքի մատակարարումներՊաշտպանություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
