«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել

Հայ-ռուսական հարաբերություններ08:32 | նոյեմբերի 11, 2026«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել<!—>

]—>

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 10-11-ին կայանալիք «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն» Փարիզի 9-րդ խաղաղության համաժողովին:

Փարիզից նա ուղիղ կմեկնի Անթալիա՝ COP31-ին մասնակցելու, եւ բաց կթողնի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը նույն օրերին տեղի է ունենալու Մոսկվայում։

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ընտրության հարցում ՀՀ իշխանությունները կողմնորոշվում են հօգուտ վերջինի, անգամ փորձում են սադրել ՌԴ-ին, որ Հայաստանին իրենք դուրս թողնեն ՀԱՊԿ-ից։ Սակայն ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել` ոչ թե հանելու են Հայաստանին, այլ որոշում կկայացվի «ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու» մասին՝ այդպիսով վերջնական որոշումը թողնելով Փաշինյանին։

Օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր աշխատանքը ՀԱՊԿ-ում։ «Ես շատ ուրախ կլինեի, եթե կազմակերպությունը որոշեր հեռացնել Հայաստանի Հանրապետությունը։ Առնվազն մենք կազատվենք դուրս գալու կամ դուրս չգալու դիլեմայից»,- նշել էր նա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Պատմություն

Հայ-ռուսական հարաբերություններՀԱՊԿ

Անձ

Նիկոլ Փաշինյան

Թեմա

ՔաղաքականությունՄամուլի տեսություն

Աղբյուրը՝ NEWS.am