«Հրապարակ»․ «Կահույքի փլուզում եղավ». Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց

«Հրապարակ»․ «Կահույքի փլուզում եղավ». Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց

Էդգար Ղազարյան08:26 | հոկտեմբերի 31, 2026«Հրապարակ»․ «Կահույքի փլուզում եղավ». Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Հրապարակ»․ «Կահույքի փլուզում եղավ». Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց<!—>

]—>

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի ծանր մարտերի ժամանակ շատերն էին նկատել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի անխռով պահվածքը, մինչ թիմակից տղամարդիկ իրենից մի քանի սանտիմետր հեռավորության վրա «Ավարայրի ճակատամարտի» էին մասնակցում, փորձում դիմակայել ՔՊ-ի «հարբած փղերին», օրինակ` չարենցավանցի Նարեկ Բաբայանին, Ղազարյանն իր նստելատեղից հետեւում էր «գոյամարտին»։

Ինչո՞ւ չխառնվեցիք կռվին, ինչո՞ւ էիք դիտորդի կարգավիճակում հայտնվել՝ երեկ հարցրինք Ղազարյանին: Գուցե պատճառն այն է, որ ՔՊ-ականները սեւեռվա՞ծ են Ձեզ վրա` վախեցել եք, որ ողջ դուրս չեք գա կռվից։

«Կահույքի փլուզում եղավ` ես հայտնվել էի շրջափակման մեջ, երկար ժամանակ այնտեղից չէի կարողանում դուրս գալ»,- պատասխանեց Ղազարյանը։ Իսկ դուրս գալուց հետո կռվեցի՞ք։ «Չէ»։ «Կահույքի փլուզումն» այն է, որ սեղանը փլվել է, չի կարողացել դուրս գալ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Անձ

Էդգար Ղազարյան

Թեմա

ՊատահարներՔաղաքականությունՄամուլի տեսություն

Կազմակերպություն

Ազգային ժողով

Աղբյուրը՝ NEWS.am