«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար

«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար

Հայաստան08:32 | նոյեմբերի 5, 2026«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար<!—>

]—>

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակն ու Դոնալդ Թրամփի դիրքերի սասանումն ահուդող է գցել ՀՀ իշխանությունների սիրտը, որ գուցե չեղարկվի ԹՐԻՓՓ համաձայնագիրը։

Երեկ խորհրդարան է հրավիրվել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, որի հետ մի խումբ ՔՊ-ականներ են հանդիպել եւ, մեր տեղեկություններով, խնդրել են փարատել իրենց կասկածներն ու մտահոգությունները։

Խորհրդարանի պաշտոնական կայքում այս հանդիպումից հետո տեղ գտած հաղորդագրության մեջ եւս անդրադարձ կա ԹՐԻՓՓ-ին։ «Արժեւորվել է օրեր առաջ Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։

Ընդգծվել է ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական եւ աշխարհաքաղաքական առանցքային նշանակությունը տարածաշրջանային խաղաղության եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, քննարկվել դրա իրագործման ընթացքին առնչվող հարցեր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Տեղադրություն

Հայաստան

Անձ

Դեյվիդ ԱլենԴոնալդ Թրամփ

Թեմա

ՔաղաքականությունTRIPPՄամուլի տեսություն

Աղբյուրը՝ NEWS.am