«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

Կոռուպցիա08:14 | հոկտեմբերի 29, 2026«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել<!—>

]—>

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու, գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի կնոջ՝ Գայանե Ավետիսյանի «Սոճենի» ՍՊԸ շինարարական ընկերությունը վերջին 2 տարիներին մի քանի խոշոր տենդեր է շահել։

Մասնավորապես՝ Տաշիրի համայնքապետարանի հետ 2024թ. նոյեմբերին կնքած 190 մլն 200 հազար դրամի պայմանագրով վերանորոգել է բազմաբնակարան շենքերի տանիքները, էներգաարդյունավետության եւ ջերմաարդյունավետության բարձրացման աշխատանքներ է կատարել:

2025թ. նոյեմբերին պայմանագիր է կնքել Գյուլագարակի համայնքապետարանի հետ՝ սպորտդպրոցի կառուցման աշխատանքների համար, պայմանագրի արժեքը 180 մլն 678 հազար 196 դրամ։

2024-ին վերանորոգման աշխատանքներ կատարելու համար երկու պայմանագիր էլ կնքել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ։ Արժեքը 56 մլն 277 հազար եւ 103 մլն 746 հազար 442 դրամ։ Ստացվում է՝ միայն 4 պայմանագրով 503 մլն դրամ է աշխատել համայնքապետի կնոջ «Սոճենի» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2018-ի ապրիլին, իսկ պայմանագրեր սկսել է կնքել վերջին տարիներին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Թեմա

ԿոռուպցիաՔաղաքականությունԳնումներՄամուլի տեսություն

Տեղադրություն

Լոռի

Աղբյուրը՝ NEWS.am