«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են

Արսեն Գևորգյան08:01 | նոյեմբերի 24, 2026«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի կալանավայրում մահանալուց հետո դատարանը դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, փոխել է նույն քրեական գործով անցնող 3 մեղադրյալների՝ Անի Քոչարյանի, Մայիս Ասուլյանի եւ Ապավեն Վարդանյանի խափանման միջոցները։
Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Անի Քոչարյանի եւ Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել տնային կալանքը, իսկ Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ կալանքը։
Դատախազությունը միջնորդել է երկարաձգել նշված խափանման միջոցների ժամկետները, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը եւ մեղմացրել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները»։
Անի Քոչարյանի եւ Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, իսկ կալանքի տակ գտնվող Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Սա եւս վկայում է, որ այս քրեական վարույթն ի սկզբանե անհիմն է եղել․ դրանով ուղղակի փորձել են կասեցնել Արսեն Գեւորգյանի ընտրությունը եւ հանգեցրել են մարդու մահվան:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Անձ
Թեմա
ՄահԴատական համակարգՔաղաքականությունՄամուլի տեսություն
Կազմակերպություն
