Հայաստանը չի հայտնել ԱՊՀ-ից դուրս գալու մտադրության մասին․ Լեբեդև

Հայաստան13:37 | նոյեմբերի 10, 2026Հայաստանը չի հայտնել ԱՊՀ-ից դուրս գալու մտադրության մասին․ Լեբեդև
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՊՀ ղեկավարությունը Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու մտադրության մասին հայտարարություններ չի ստացել։ Այս մասին հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ո՛չ։ Ե՛վ վարչապետն է անձամբ ինձ ասել, և՛ շատ ուրիշներ, որ իրենք մնում են ԱՊՀ-ում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ», — ասել է Լեբեդևը՝ պատասխանելով ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հանդես է եկել ԱՊՀ շրջանակում համագործակցությունը շարունակելու օգտին։ Մասնավորապես, 2026 թվականի հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում նա հայտարարել է, որ հայկական կողմը «կառուցողական ջանքեր է գործադրել Համագործակցությունում Թուրքմենստանի նախագահության հայեցակարգում նախանշված առաջնահերթությունները գործնականում իրականացնելու համար»։
Շնորհավորելով Ուզբեկստանին ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ Հայաստանի վարչապետը հավելել է․ «Իհարկե, դուք կարող եք հույս դնել մեր աջակցության վրա»։
Հասանելի է
Տեղադրություն
Պատմություն
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
