«Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ»․ Չալաբյանի ուղերձը՝ կալանավայրից

«Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ»․ Չալաբյանի ուղերձը՝ կալանավայրից

Այսօր ասպարեզ են եկել ՔՊ-ի նորելուկ ռազմավարները և, ըստ էության, իրենց առաջնորդի շուրթերով պնդում են, որ մեր փրկության միակ ճանապարհը Թուրքիայի և Թուրանի միջև կամուրջ դառնալն է, քանի որ պատնեշն այլևս չի աշխատում և վաղ թե ուշ փլվելու է։ Այս պնդումը կատարելիս պարոնին պետք է մի պարզ հարց տալ` Թուրքիան այսօր ունի մոտ 85 միլիոն բնակիչ, մոտ այդքան էլ ունեն Թուրանի 5 թուրքական պետությունները, այն դեպքում, երբ Հայաստանն ունի մոտ 3 մլն բնակիչ։ Եթե մենք դառնանք կամուրջ 170 միլիոն բնակչություն ունեցող թուրքական տարածքում, արդյո՞ք վաղ թե ուշ չենք տարրալուծվելու նրա մեջ և ինքներս դառնանք թուրք, և կամ փորձելով մնալ հայ և քրիստոնյա` նորից վերադառնանք 200 տարի առաջվա ստրկական կարգավիճակին, երբ 170 միլիոն (և հեռանկարում ավելի) իսլամադավան թուրքերը նորից հայերին վերաբերվեն որպես իրենց սպասարկող իրավազուրկ կաստայի, իսկ պատեհ պահին էլ տեղահանեն կամ կոտորեն, ինչպես արել են անցյալում բազմիցս, ներառյալ և 3 տարի առաջ։

Աղբյուր՝ 24News.am