Հալաբյան փողոցում նորածին է հայտնաբերվել․ ոստիկանները տեղափոխել են նրան հիվանդանոց

Հալաբյան փողոցում նորածին է հայտնաբերվել․ ոստիկանները տեղափոխել են նրան հիվանդանոց

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Աղբյուր՝ 24News.am