Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի նոյեմբերից դպրոցներում պետք է աշխատեն միայն ատեստավորված ուսուցիչները, իսկ ատեստավորումը չանցած կամ ցածր միավորներ հավաքած մասնագետները չեն կարողանա շարունակել դասավանդել։ Այս հայտարարությունը շատերի կողմից ընդունվել է որպես խտրական և անարդար, բայց մենք տեղեկացանք, որ սա դեռ ամենը չէ:
Պաշտպանության նախարարության մեր աղբյուրի խոսքով` տևական ժամանակ է, ինչ նման շշուկներ են պտտվում նաև ՊՆ-ում` զինվորականների հետ կապված:
Մեր աղբյուրի խոսքով` Փաշինյանի այս մոտեցումը ոչ միայն ուսուցիչներին է վերաբերում, այլև զինվորականներին, և ամենայն հավանականությամբ, նույն պայմանը Փաշինյանը նաև կդնի զինվորականների առաջ` կամ ատեստավորվեք, կամ հեռացեք համակարգից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Աղբյուր՝ 24News.am
