Գնացել ու ժողովրդին ասել եք՝ ձայն տվեք, Սահմանադրությունը փոխենք, ժողովուրդը ձեզ ձայն չի տվել

Գնացել ու ժողովրդին ասել եք՝ ձայն տվեք, Սահմանադրությունը փոխենք, ժողովուրդը ձեզ ձայն չի տվել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Մենք ընտրություններին գնացել ենք ժողովրդի մոտ և ասել ենք՝ ժողովուրդ, մեզ ձայն տվեք ոչ միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունը բովանդակությամբ հայկական պահելու և թույլ չտալու, որպեսզի իր բովանդակությամբ դառնա «Արևմտյան Ադրբեջան», որի առաջին քայլը Սահմանադրության փոփոխությունն է։
Մեր ժողովուրդը մեզ այդ ձայնը չի տվել, ավելին բոլոր ընտրախախտումներով հանդերձ այս պառլամենտում դուք չունեք մեծամասնություն։ Այսինքն, դուք էլ եք գնացել ժողովրդի մոտ, ասել եք՝ մեզ ձայն տվեք սա անելու, սա անելու, սա անելու, դրանցից մեկը Սահմանադրության փոփոխություններն են, և ժողովուրդը ձեզ ձայն չի տվել։
Դուք չունեք այդ մեծամասնությունը, և մեզ էլ որևէ մեկը չի լիազորել, որպեսզի մենք այդ փոփոխությունը իրականացնենք: Հետևաբար, նոր Սահմանադրության հարցը ոչ թե հետընտրական ձևավորված օրակարգ է, այլ նախընտրական օրակարգ է, որի պատասխանը ժողովուրդը տվել է, այսինքն, չի ուզել նման փոփոխություն»,- ասաց նա։
Աղբյուր՝ 24News.am
