Գիտնականները պարզել են՝ ինչպես էին դինոզավրերը պատառոտում միսը․ փորձը բացահայտել է նրանց ատամների գաղտնիքը

Գիտնականները պարզել են՝ ինչպես էին դինոզավրերը պատառոտում միսը․ փորձը բացահայտել է նրանց ատամների գաղտնիքը

Դինոզավրեր04:36 | նոյեմբերի 27, 2026Գիտնականները պարզել են՝ ինչպես էին դինոզավրերը պատառոտում միսը․ փորձը բացահայտել է նրանց ատամների գաղտնիքը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գիտնականները պարզել են՝ ինչպես էին դինոզավրերը պատառոտում միսը․ փորձը բացահայտել է նրանց ատամների գաղտնիքը<!—>

]—>

Գիշատիչ դինոզավրերը, հավանաբար, պատառոտում էին միսը՝ ատամները խրելով որսի մարմնի մեջ և գլուխը հետ քաշելով, ինչպես գիշատիչ թռչուններն են ճանկերով ու կտուցով պատառոտում դիակը։ Փորձերը ցույց են տվել, որ հյուսվածքները կտրելու այս եղանակը մոտ մեկ երրորդով պակաս ուժ էր պահանջում, քան վերևից ներքև կծելը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Palaeontology ամսագրում։

Ռեդինգի համալսարանի և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանի գիտնականները ստուգել են, թե ինչպես էր թերոպոդների՝ դինոզավրերի այն խմբի ատամների ձևը, որին պատկանում էին ալոզավրերն ու վելոցիրապտորները, ազդում միսը կտրելու արդյունավետության վրա։ Շատ թերոպոդների ատամները հետ էին կորացած և ունեին ատամնավոր եզրեր՝ հիշեցնելով սթեյքի դանակներ։

Փորձի համար հետազոտողները ստեղծել են DinoSAW հատուկ սարքը։ Այն ալոզավրի ատամի կրկնօրինակը սեղմելով խրում էր փափուկ հյուսվածքները նմանակող բալիստիկ գելի մեջ՝ կա՛մ ուղղահայաց, կա՛մ անկյան տակ՝ հետ շարժելով։ Սենսորները չափում էին գործադրվող ուժը։

Ուղղահայաց կծելու դեպքում առավելագույն ուժը միջինում կազմում էր 21,4 նյուտոն, մինչդեռ անկյունագծով հետ շարժման դեպքում բավարար էր 14 նյուտոնը։ Այսպիսով, երկրորդ եղանակը մոտ 35%-ով պակաս ուժ էր պահանջում։

Բևեռացված լույսի ներքո գելի նկարահանումը նաև ցույց է տվել, որ ուղղահայաց կծելու դեպքում մեխանիկական լարումը կենտրոնանում էր նյութի առանձին հատվածներում, իսկ ատամը հետ շարժելիս բաշխվում էր ավելի հավասարաչափ։ Տարբերությունը բացատրվում է ատամների ձևով․ ուղղահայաց շարժման ժամանակ գործում էր հիմնականում առջևի ատամնավոր եզրը, մինչդեռ հետ քաշելիս կտրմանը մասնակցում էին երկու եզրերը։

Հետազոտության գլխավոր հեղինակ, Ռեդինգի համալսարանի հնէակենսաբան Մանաբու Սակամոտոյի կարծիքով՝ արդյունքները վկայում են, որ թերոպոդները կարող էին օգտագործել իրենց հզոր, S-աձև կորացած պարանոցները՝ գլուխը հետ քաշելու և միսը պատառոտելու համար։ Նման կերպ են սնվում ժամանակակից գիշատիչ թռչունները, որոնք նույնպես պատկանում են թերոպոդներին, ինչպես նաև կոմոդյան վարանները, որոնց ատամներն ունեն նման կառուցվածք։

Այս վարկածը կասկածի տակ է դնում պատկերացումը, թե դինոզավրերը նախ ուժգին կծում էին որսը, ապա միսը քաշում դեպի իրենց։ Փորձը ցույց է տալիս, որ հետ քաշելը կարող էր միաժամանակ ապահովել հյուսվածքների ծակումն ու կտրումը։

Միաժամանակ հետազոտողները նշում են, որ անհնար է անմիջականորեն դիտարկել անհետացած կենդանիների վարքը։ Ինչպես պարզաբանել է աշխատանքի համահեղինակ, Իլինոյսի համալսարանի գիտնական Ֆիլիպ Անդերսոնը, ֆիզիկական և ինժեներական մոդելները հնարավորություն են տալիս որոշելու, թե սնվելու որ եղանակները կարող էին լինել առավել արդյունավետ և, հետևաբար, առավել հավանական։

Հետագայում գիտնականները նախատեսում են DinoSAW-ն օգտագործել ատամների այլ տեսակների և ծնոտների շարժումների ուսումնասիրության համար, ներառյալ՝ անհետացած սրատամ կատվազգիներինը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԴինոզավրերՀնէաբանությունԳիտություն