Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ հակադրոնային կայանք են տեղակայել․ TWZ

Պաշտպանություն14:27 | նոյեմբերի 3, 2026Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ հակադրոնային կայանք են տեղակայել․ TWZ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար ա Լագո նստավայրի մոտ հակաօդային պաշտպանության համակարգերի հետ մեկտեղ նաև LOCUST հակադրոնային լազերային կայանք է տեղակայվել, հայտնում է The War Zone (TWZ) պորտալը։
Այս եզրակացությունն արվել է Getty գործակալության լուսանկարիչ Էնդրյու Հարնիքի՝ հոկտեմբերի 31-ին արված լուսանկարների հիման վրա։
Լուսանկարներում երևում է առափնյա հատվածում տեղակայված առնվազն մեկ կայանք՝ տեղադրված թեթև զրահամեքենայի հենքի վրա։ Դրա կողքին լողացող հարթակ է, որի վրա տեղադրված են փոքր հեռահարության AN/TWQ-1 Avenger զենիթահրթիռային համալիրներ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Անձ
Օբյեկտ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
