Եվրամիությանը 500 մլրդ եվրո է հարկավոր՝ արհեստական բանականությունը զարգացնելու համար․ Ֆոն դեր Լայեն

Եվրամիությանը 500 մլրդ եվրո է հարկավոր՝ արհեստական բանականությունը զարգացնելու համար․ Ֆոն դեր Լայեն

Արհեստական բանականություն11:20 | նոյեմբերի 14, 2026Եվրամիությանը 500 մլրդ եվրո է հարկավոր՝ արհեստական բանականությունը զարգացնելու համար․ Ֆոն դեր Լայեն
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Եվրամիությանը 500 մլրդ եվրո է հարկավոր՝ արհեստական բանականությունը զարգացնելու համար․ Ֆոն դեր Լայեն<!—>

]—>

Եվրամիությանն անհրաժեշտ է 500 մլրդ եվրոյի ներդրում ներգրավել արհեստական բանականության զարգացման, այդ թվում՝ ԱԲ առաջադեմ մոդելների ստեղծման, միկրոչիպերի և այլ սարքավորումների արտադրության համար։ Այս մասին Դուբլինում ԵՄ առաջնորդների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում ավելի շատ տեխնոլոգիական ստարտափներ են հիմնվում, քան ԱՄՆ-ում, սակայն դրանց մեծ մասը բիզնեսն ընդլայնելու համար անհրաժեշտ աջակցություն չի ստանում։

Ոլորտի զարգացման նպատակով Եվրամիությունը պետք է մասնավոր ներդրումներ ներգրավի, բարեփոխի ներդրումային կանոնակարգերն ու համաձայնության գա նորարարություններին աջակցող հիմնադրամների ստեղծման շուրջ։ Ֆոն դեր Լայենը նաև հայտնել է, որ պատրաստվում է Եվրոպայի տեխնոլոգիական ինքնիշխանության ֆինանսավորման ավելացմանն ուղղված հավակնոտ առաջարկ ներկայացնել։

Արհեստական բանականության ոլորտում ներդրումների ծավալների մեծացումը կոչված է նվազեցնելու ԵՄ կախվածությունն ամերիկյան ու չինական տեխնոլոգիաներից։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Արհեստական բանականությունՏնտեսություն

Կազմակերպություն

Եվրոպական միություն

Անձ

Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Աղբյուրը՝ NEWS.am