Եվրահանձնակատար Կոս․ ԵՄ-ը նոյեմբերին Ուկրաինային կտրամադրի գրեթե 12 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն

Տնտեսություն14:18 | նոյեմբերի 13, 2026Եվրահանձնակատար Կոս․ ԵՄ-ը նոյեմբերին Ուկրաինային կտրամադրի գրեթե 12 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրամիությունը նախատեսում է նոյեմբերին ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում Ուկրաինային փոխանցել գրեթե 12 մլրդ եվրո։ Այս մասին նոյեմբերի 13-ին հայտել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը՝ ելույթ ունենալով Վարշավայում անցկացվող «Ուկրաինայի վերականգնում» համաժողովում։ Ելույթի տեսագրությունը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում։
«Նոյեմբերին մենք նախատեսում ենք Ukraine Facility ծրագրի շրջանակում փոխանցել գրեթե 8 մլրդ եվրո։ Եվս 3,7 մլրդ եվրո նախատեսվում է այս ամիս հատկացնել որպես մակրոֆինանսական օգնություն՝ Ուկրաինայի վարկային աջակցության մեխանիզմի միջոցով», — ասել է նա։
Կոսի խոսքով՝ հատկացվող միջոցներն անհրաժեշտ են տնտեսական կայունությունը պահպանելու և պետական կառույցների գործունեությունն ապահովելու համար։ Բացի այդ, Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինայի արդյունաբերության վերականգնմանն ու ներդրումների ներգրավմանը։
Համաժողովում եվրահանձնակատարը հայտարարել է Ուկրաինայի համար նախատեսված ներդրումային մեխանիզմի շրջանակում 376 մլն եվրո ընդհանուր արժեքով չորս ծրագրերի մեկնարկի մասին։ Կոսը նաև հայտնել է, որ նախորդ տարվա համեմատ Ուկրաինայի տնտեսական հեռանկարները վատթարացել են։
Միաժամանակ, եվրահանձնակատարը նշել է Ուկրաինայի առաջընթացը ԵՄ-ին անդամակցելու հարցում։
«Եթե բարեփոխումները շարունակվեն, Ուկրաինան արդեն հաջորդ տարի կկարողանա սկսել ԵՄ-ին անդամակցության բանակցային գլուխների փակումը», — հայտնել է Կոսը։
Առաջնահերթ ուղղությունների թվում նա նշել է իրավունքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, պետական կառավարման բարեփոխումն ու ազգային փոքրամասնությունների հարցերով գործողությունների ծրագրի իրականացումը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՏնտեսությունՖինանսական օգնություն
Կազմակերպություն
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
