Էստոնիան ամպային ենթակառուցվածք է պատրաստում՝ օկուպացիայի դեպքում պետությունը կառավարելու համար

Էստոնիան ամպային ենթակառուցվածք է պատրաստում՝ օկուպացիայի դեպքում պետությունը կառավարելու համար

Թվային կառավարում23:01 | նոյեմբերի 16, 2026Էստոնիան ամպային ենթակառուցվածք է պատրաստում՝ օկուպացիայի դեպքում պետությունը կառավարելու համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Էստոնիան ամպային ենթակառուցվածք է պատրաստում՝ օկուպացիայի դեպքում պետությունը կառավարելու համար<!—>

]—>

Էստոնիան օկուպացիայի դեպքում պետությունը կառավարելու համար ամպային ենթակառուցվածք է պատրաստում, գրում է Politico-ն։

Տալլինը պատրաստվում է պետական ծառայությունները տեղափոխել «ամպ» այն դեպքի համար, «երբ տվյալների մշակման կենտրոնները կա՛մ կավերվեն, կա՛մ չեն կարողանա գործել ներխուժման պատճառով», պարբերականին ասել է նոր ռազմավարության մշակող, Էստոնիայի արդարադատության և թվային տեխնոլոգիաների նախարարության՝ թվային ենթակառուցվածքի և կիբերանվտանգության հարցերով գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Տինու Գրյունբերգը, հաղորդում է DW-ն։

«Իդեալական տարբերակում մենք կցանկանայինք ստեղծել համակարգեր, որոնք կկարողանային դիմակայել ցանկացած հնարավոր ճգնաժամի, սակայն իրականում ոչ մի երկիր չի կարող կանխատեսել կամ վերացնել բոլոր ռիսկերը։ Ամենածանր սցենարների դեպքում մեզ անհրաժեշտ է պահպանել հուսալի հիմք, որի վրա հնարավոր կլինի վերականգնել էստոնական թվային պետությունը»,- պարզաբանել է Էստոնիայի արդարադատության նախարարության՝ ՏՏ ճարտարապետության և ենթակառուցվածքի հարցերով խորհրդական Ալլան Ալլմերեն։

Politico-ի տվյալներով՝ երկրի կառավարությունը պաշտպանված հավելվածներ է մշակում ամպային հարթակներում, դրանց թվում՝ Microsoft Azure-ում և Amazon Web Services-ում, ինչպես նաև սեփական ամպային հարթակում։ Էստոնիան արդեն ունի պետական տվյալների պահուստային պատճենը Լյուքսեմբուրգում իր «թվային դեսպանությունում», որտեղ պահվում է ամեն ինչ՝ քաղաքացիների ռեգիստրներից մինչև հողային ռեգիստրներ և օրենսգիրք, նշում է Politico-ն։

Նախօրեին Էստոնիան հայտարարել էր, որ պաշտպանական ձեռնարկությունում դիվերսիայի փորձից հետո ամբողջությամբ փակում է ՌԴ-ի հետ սահմանը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Թվային կառավարումԱնվտանգությունTech

Տեղադրություն

Էստոնիա

Աղբյուրը՝ NEWS.am