Ես իշխանության պատգամավորների պահանջները չեմ կատարում. Ղազարյանը՝ ներողություն խնդրելու մասին

Ես իշխանության պատգամավորների պահանջները չեմ կատարում. Ղազարյանը՝ ներողություն խնդրելու մասին

Ես իշխանության պատգամավորների պահանջները չեմ կատարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ խոսելով այն մասին, որ ՔՊ-ականները պահանջում են ներողություն խնդրել երեկ ԱԺ-ում իր ելույթում հնչեցրած մտքերի համար։

«Ես մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխըմբռնման ընդհանուր շատ լավ մթնոլորտ: Եվ ամեն մի ելույթ, ամեն հարցադրում և քննարկում չի կարելի դառնա մեծ իրադարձություն»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանության պատգամավորների պահանջներն ու խնդրանքները չի կատարում։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, արդեն միջանցքում վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ Ղազարյանը ՔՊ-ական պատգամավորներին մեղադրեց պատերազմի և զոհերի հաշվին իշխանութուն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ։

Նիստն ընդհատվեց, պատգամավորները դուրս եկան ԱԺ միջանցք՝ հաշիվներ պարզելու։ Վեճը շարունակվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ականների միջև։

Աղբյուր՝ 24News.am