Էս ամեն ինչը Եկեղեցին պառակտելու նպատակ է հետապնդում․ Աղազարյանը՝ Վեհափառին դատելու մասին

Զրուցել եմ մի շարք գործընկերների հետ, ովքեր դատավորի որոշմանը լավ չեն վերաբերում։ Բայց ես չլինելով իրավաբան՝ շատ լավ եմ վերաբերում դատավորի քայլին, բայց մենք չպիտի ուրիշ կողմից մոտենանք հարցին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալաով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանի կողմից ինքնաբացարկ հայտնելուն։
«Վեհափառին թողնենք մի կողմ։ Եթե, օրինակ, բարձրաստիճան հոգևորականը մարդ սպանի, չպիտի՞ դատվի։ 2 տարբեր բաներ չպիտի խառնենք իրար։
Էս ամեն ինչը քաղաքական ենթատեքստ ունի, էս ամեն ինչը Հայ Առաքելական Եկեղեցին մասնատելու, պառակտելու նպատակ է հետապնդում, որն էլ անկյունաքարերից մեկը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի ցնորական գաղափարի՝ Չորրորդ Հանրապետության ստեղծման համար։ Էտ ուղղությամբ պիտի խոսենք։ Նպատակը դա է»,-ասաց Աղազարյանը։
Աղբյուր՝ 24News.am
