Էջմիածնում դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները եղանակով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը. Խուդաթյան

Էջմիածնում դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները եղանակով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը. Խուդաթյան

Դավիթ Խուդաթյան17:33 | նոյեմբերի 26, 2026Էջմիածնում դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները եղանակով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը. Խուդաթյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Էջմիածնում դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները եղանակով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը. Խուդաթյան<!—>

]—>

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմաններով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը: Այս մասին գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը

«Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի վիճակով մտահոգված հարգելի՛ քաղաքացիներ և Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից դեռևս ուշքի չեկած «ճանապարհագետ-բլոգերներ»,

Տեղեկացնում եմ, որ, դեռևս շաբաթներ առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է այս ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման մրցույթը։

Եղանակային պայմաններով պայմանավորված՝ շինարարական աշխատանքները կմեկնարկեն գարնանը։ Ճանապարհը հիմնանորոգվելու է ամբողջությամբ, այնպես, ինչպես այս տարի հիմնանորոգվել են Էջմիածին-Շահումյան և Հայկ Դանաղյան-Չարենց ճանապարհները, Էջմիածնի խճուղուց դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհը, Էջմիածնի թունելը, Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ և Գեղակերտ-Ծաղկալանջ-Աղավնատուն-Ամբերդ-Այգեշատ-Դաշտ ճանապարհահատվածները։

Իհարկե, «ճանապարհագետ-բլոգերները» դժվար թե խոսեն այս ամենի մասին։ Հազիվ հիշեն, թե ինչ վիճակում էին տարիներ առաջ, օրինակ, Էջմիածին-Երևան ճանապարհը և կամ համայնքի մյուս ճանապարհները։ Բայց դա մեզ՝ Կառավարությանն ու համայնքի ղեկավար պարոն Մեխակյանին չի խանգարի հետևողականորեն շարունակել Վաղարշապատն ավելի լավը դարձնելու մեր սկսած աշխատանքը։

Ճանապարհի ներկայիս վիճակով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների համար անձամբ հայցում եմ ձեր ներողամտությունը։ Վստահեցնում եմ՝ խնդիրը լուծվելու է»,- նշել է նա։

Դուք լավագույնին եք արժանի։

Անձ

Դավիթ Խուդաթյան

Թեմա

Ճանապարհաշինություն

Տեղադրություն

Վաղարշապատ