Դժվար չէ նկատել, որ ՀՀ-ում քաղաքական կուսակցություններ գոյություն չունեն․ Արցախի ԱԺ պատգամավոր

Անզեն աչքով անգամ դժվար չէ նկատել, որ Հայաստանում քաղաքական կուսակցություններ գոյություն չունեն և չեն էլ եղել։ Այս մաիսն ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանը։
«Դրանք ավելի շուտ թայֆաներ են հիշեցնում կամ լավագույն դեպքում՝ քաղաքական բիզնես խնբավորումներ,որոնցից մեկին, եթե բախտը ժպտում է և գալիս է իշխանության, հիմնական զբաղմունք-պարտականությոն-առաքելությունը պաշտոններ բաժանելն է դառնում։ Չկա կուսակցության,, ուրեմն չկա նաև գաղափարախոսություն։ եթե բացակայում է գաղափարախոսությունը,, ուրեմն չկա նաև նպատակային ծրագիր։
Չկա պետության, ժողովրդի շահերից բխող նպատակային ծրագիր, ուրեմն երկրի կառավարումը մատնված է ինքնահոսի։ Ի՞նչ է նշանակում երեք միլիոնանոց բնակչությունն ունենա ավելի քան հարյուր գրանցված քաղաքական կուսակցություն, դրսից կառավարվող և ֆինանսաորվող մի քանի հարյուր ծպտյալ հասարակական կազմակերպություններ, որոնց զգալի մասը աղանդավորական շարժումներ են։ Եվ այս ամենից հետո, առանց ամոթի զգացման, հայտարարել, որ այսօր Հայաստանն ավելի ինքնիշխան է, քան երեկ, դա արդեն, մեղմ ասած՝ աբսուրդի ժանրից է։ Մարդ չգիտի՝ խնդա՞, թե՞ լա»։
Աղբյուր՝ 24News.am
