Ճամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է․ ՔԿ

Ճամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է․ ՔԿ

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:

Աղբյուր՝ 24News.am