Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ–ում՝ բժիշկների եւ հիվանդի հարազատի միջեւ․ բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք

Ձերբակալություն10:20 | նոյեմբերի 15, 2026Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ–ում՝ բժիշկների եւ հիվանդի հարազատի միջեւ․ բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծի է ենթարկել 2 բժշկի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։15-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոն Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Էրիկ Բ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է իր հորեղբորը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Մանուկ Բ․-ին։ Բժշկական կենտրոնի ընդունարանի մուտքի դռան մոտ կանգնելու և հորեղբորը պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել Էրիկ Բ․-ի և ընդունարանի հերթապահ բժիշկ 31-ամյա Հակոբ Գ․-ի միջև։
Այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել է նաև բժիշկ 29-ամյա Արման Հ․-ն, որից հետո վիճաբանությունը շարունակվել է անձնակազմի համար նախատեսված հանգստի սենյակում։ Էրիկ Բ․-ն և Արման Հ․-ն բռունցքներով մի քանի հարված են հասցրել միմյանց, ինչի հետևանքով բժիշկ Արման Հ․-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։
Էրիկ Բ․-ն ձերբակալվել է։ Ընթանում է նախաքննություն։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՁերբակալությունԱռողջապահությունՊատահարներ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
