ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Archives - Norlur.am

Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ:

«2000 թվականից փետրվարի 21-ն աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ 1999 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված և 2002 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 56/262 բանաձևով վավերացված՝ աշխարհով մեկ սփռված ազգային լեզուների և մշակույթների իրավունքների պաշտպանությանը նվիրված այս օրվա խորհուրդն այն է, որ ոչ միայն ամրագրի լեզվական ու մշակութային բազմազանության փաստն աշխարհում, այլ նաև այն ըմբռնվի՝ որպես կարևորագույն արժեք»:

2005 թվականից Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է փետրվարի 21-ը՝ որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ Մայրենի լեզվի իրավունքների պաշտպանությանը և աշխարհում մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված այս շարժմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատահական չէ։

«Մեր կողքին ապրում, կրթություն ստանում, մեզ հետ աշխատում և բարիք են ստեղծում Հայաստանում բնակվող բազմաթիվ այլազգիներ։ Մայրենի լեզվով կրթություն ստանալու, ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն և մշակույթը պահելու և զարգացնելու նրանց իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով։

Ամեն տարի բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են նպաստելու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ու ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։

Սակայն այսօրվա խորհուրդն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը լեզվական ու մշակութային բազմազանությունը որպես խաղաղ ու բարեկեցիկ կյանքի գրավական նկատի, այլ լեզվով հնչող խոսքն ու ավանդույթը հավասարապես հարգի՝ որպես համամարդկային արժեք։

Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն, իսկ ազգային լեզուներն ու մշակույթներն իրենց մեջ նաև յուրաքանչյուր ազգի պատմական փորձն ու հիշողությունն են կրում։ Դրանցով է ձևավորվում մեզանից յուրաքանչյուրի անհատական ու հավաքական ինքնությունը, իսկ դրանց հանդեպ ունեցած հարգանքով է հնարավոր ձևավորել հանդուրժողականության այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է խաղաղ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար»,-նշել է նախարարը:

Անդրեասյանն ուրախությամբ հայտնել է, որ պետության ֆինանսավորմամբ 2026 թվականի հունվարի մեկից Երևանի պետական համալսարանում գործում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խումբ: Առանձնահատուկ կարևորվում են նաև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցմանն ու որակավորված մասնագետների պատրաստմանն ուղղված աշխատանքները, որի կապակցությամբ արդեն աշխատանքներ են տարվում Ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խմբի շրջանակում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման կենտրոն ստեղծելու ուղղությամբ։

«Մայրենի լեզվի և մշակութային բազմազանության միջազգային այս օրը եկեք նշանավորենք մեզանից յուրաքանչյուրի ուշադրությամբ դեպի մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներն ու մշակույթը, բայց նաև դեպի մեր բարբառներն ու դրանցով ստեղծված ժողովրդական մշակույթը, ճանաչե՛նք դրանք որպես մեր կյանքը պայմանավորող կարևոր արժեքներ»,-ասված է ուղերձում:

The post Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն. Ժաննա Անդրեասյան appeared first on Norlur.am.

Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը․ ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հագեցած բովանդակությամբ և հանրային լայն ներգրավմամբ՝ ապահովելով կրթական, մշակութային և այլ հաստատությունների աննախադեպ մասնակցություն։

«Շատ կարևոր է նաև, որ Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնք մեր երկրում ֆրանկոֆոն միջավայրի բարելավման նպատակ ունեն: Ֆրանկոֆոն արժեքների տարածման ամրապնդումը մեր օրակարգում է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նրա իրազեկմամբ՝ կրթական և մշակութային հաստատությունները տարբեր բովանդակությամբ ծրագրեր են առաջարկում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Այս տարի առաջին անգամ ֆրանկոֆոն երկամսյակին կմիանան նաև երիտասարդական կենտրոնները՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակը, դառնալով ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքների կրող և տարածող։

«Պատահական չէ, որ այս տարվա խորագիրն է՝ «Լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն»։ Համոզված եմ՝ նախատեսվող միջոցառումները լիովին կհամապատասխանեն այդ նշանաբանի ոգուն և բովանդակությանը»,- ասել է նա։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են միջոցառումների ընդհանուր ծրագիրը, անդրադարձ է եղել Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը Հայաստանում հյուրընկալելու նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Խաղերից առաջ Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը։

Ֆրանկոֆոն երկրների դեսպանները ևս ներկայացրել են իրենց նախաձեռնությունները, սպասվող ծրագրերը: ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ողջունել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը միացած նոր գործընկերներին՝ Լիբանանի, Եգիպտոսի և Բուլղարիայի դեսպաններին։ Նա տեղեկացրել է՝ նախատեսվում է ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն, որի շրջանակում կներկայացվեն ֆրանսիական և ֆրանս-շվեյցարական ֆիլմեր։ Դեսպանի փոխանցմամբ՝ այս տարի Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի Ֆրանսիայի հեղինակավոր «Գոնկուր» գրական մրցանակաբաշխությունը, Երևանում և մարզերում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ։

The post Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը․ ԿԳՄՍՆ appeared first on Norlur.am.

2027-2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ նոր համաձայնագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։

Համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Կողմերը կարևորել են Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման շարունակական գործընթացը՝ ընդգծելով հատկապես դպրոցներում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացման անհրաժեշտությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը։

Կարևորելով համաձայնագրի ստորագրումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն կարևոր քայլ է կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության խորացման ճանապարհին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված դպրոցներում ֆրանսերենի ուսուցման ընդլայնմանը և «Ֆրանսերեն» դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։

«Այս համաձայնագիրը լրացնում և ամբողջացնում է արդեն իսկ իրականացվող նախաձեռնությունների շարքը։ Փաստաթղթի շրջանակում մենք կկարողանանք համատեղ մշակել ֆրանսերենի ուսուցման համար անհրաժեշտ որակյալ ուսումնական նյութեր, որոնք արդյունավետ դասավանդման առանցքային նախապայման են։ Սա համագործակցության նոր ձևաչափ է, որի շուրջ իրականացվել է մեծ և հետևողական աշխատանք»,- նշել է նախարարն ու արդյունավետ և շարունակական գործընկերության համար շնորհակալություն հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը։

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է ուղենշային դառնալ նաև դասագրքերի ստեղծման ոլորտում հետագա համատեղ ծրագրերի համար՝ նպաստելով բովանդակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։

Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն փաստում է Հայաստանում ֆրանսերենի զարգացման կայուն առաջընթացը։

«Արդեն իսկ աշխատել ենք ուսուցիչների և վերապատրաստողների մասնագիտական զարգացման ուղղությամբ, իսկ այսօր խոսում ենք ֆրանսերենի նոր դասագրքերի ստեղծման համար անհրաժեշտ հմտություններով մասնագետների պատրաստման մասին։ Սա կարևոր և նորարարական քայլ է։ Միևնույն ժամանակ, այն մեր փոքր, բայց նշանակալի ներդրումն է Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումների գործընթացում»,- նշել է դեսպանը։

Նա նաև ընդգծել է, որ մարզային այցերի ընթացքում հետևում է կրթական հաստատությունների վերակառուցման և նորոգման աշխատանքներին, ինչպես նաև զուգահեռ իրականացվող բովանդակային փոփոխություններին, և մեծ պատիվ է համարում այդ գործընթացի մասնակից լինելը։

Համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆրանսերեն» առարկան ուսումնասիրող սովորողները և դասավանդող ուսուցիչները 2027-2028 ուսումնական տարվա մեկնարկին պետք է ունենան օտար լեզվի նոր ծրագրերին համապատասխանող դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ և հավելյալ ուսումնաօժանդակ նյութեր, որոնք հնարավորություն կտան տիրապետել ֆրանսերենի չորս հիմնական հաղորդակցական հմտություններին։ Կողմերը պետք է ապահովեն նաև տեղական, կայուն և երկարաժամկետ մասնագիտական ներուժի ձևավորում՝ որը կնպաստի ստեղծելու ֆրանսերենի դասագրքերի, մեթոդական ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի բովանդակությունը։

The post 2027-2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ նոր համաձայնագիր appeared first on Norlur.am.

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին: Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի և տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հաջողության պատմություն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

«Կրթությունը տեխնոլոգիական համայնքի անբաժանելի ուղեկիցն է. ԱՏՁՄ-ի պատմությունն ու փորձառությունը բնութագրվում են տեխնոլոգիական կրթության ոլորտում ընդգրկուն համագործակցությամբ: Տեխնոլոգիական կրթությունը թերևս հենց այն ուղղությունն է, որտեղ ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը մասնավորի հատվածի հետ ամենաստացվածն է, ու այստեղ ԱՏՁՄ-ն շատ կարևոր դերակատարում ունի: Սովորաբար պետության հետ համագործակցությունը ստացվում է, եթե տվյալ ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր ընկերություններն ու կառույցները կազմակերպված են և ներկայացնում են իրենց օրակարգը՝ անելիքներով ու խնդիրներով։ Երբ հստակ ձևակերպված օրակարգ կա, պետությունը դառնում է աջակից՝ նպաստելով առաջարկվող լուծումներին: Ոլորտի զարգացման ճանապարհը միասին ենք անցել, ինչի համար ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տեխնոլոգիական համայնքին՝ ինքնակազմակերպման, օրակարգի ձևակերպման և պետության հետ արդյունավետ գործընկերության համար»,- ասել է նախարարը՝ ողջունելով ԱՏՁՄ 25-րդ հոբելյանական համաժողովի մասնակիցներին:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է տեխնոլոգիական կրթության շրջանակում ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ իրականացվող համատեղ ծրագրերին՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտն ունի հզոր ներուժ ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, ուստի՝ պետական նպատակաուղղված քաղաքականությունը միտված է տեխնոլոգիական կրթության զարգացմանը, որի արդյունքը կարող է արտահանվել՝ Հայաստանը ճանաչելի դարձնելով միջազգային կրթական համակարգում:

«Տեխնոլոգիական կրթության ուղղությամբ ունենք շարունակվող հաջողություններ, ինչպես նաև բազմաթիվ անելիքներ։ Համագործակցության արդյունքում հանրակրթական դպրոցներում տարիներ շարունակ իրականացվող Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրում ներկա պահին ընդգրկված է 17000 երեխա: Այս ծրագիրը կրթական և տեխնոլոգիական ոլորտների միջև ստեղծում է երկուստեք օգտակար սիներգիա, որը մի կողմից նպաստում է կրթության ոլորտում խնդիրների առաջադրմանը և արդյունավետ լուծմանը՝ այդպիսով ուժեղացնելով հանրակրթական համակարգը, մյուս կողմից օգտակար է նաև տեխնոլոգիական համայնքի համար, քանի որ երեխաները փոխանցում են նորարար գաղափարներ և ոգևորություն: Երեխաների հետ արդյունավետ աշխատանքն իրականում շատ մեծ արդյունք է տալիս»,- ասել է նախարարը՝ կարևորելով Արմաթ ծրագրում ընդգրկված երեխաների թվի աճը:

Նա վստահություն է հայտնել, որ ԱՏՁՄ-ի հետ պետության համագործակցությունը կշարունակվի, և կսահմանվեն այնպիսի նպատակներ ու թիրախներ, որոնք կնպաստեն ինչպես տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, այնպես էլ կրթության որակի բարելավմանը:

Նշենք նաև, որ ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցության շրջանակում 638 հանրակրթական դպրոցներում պետական ֆինանսավորմամբ գործում են 1 070 «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ: Սկսած 2014 թվականից՝ Կառավարությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում Արմաթ լաբորատորիաների գործունեությանը՝ ապահովելով խմբավարների վարձատրությունը:

Համաժողովին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը, պետական կառույցների, մասնավոր հատվածի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Արմաթ լաբորատորիաների ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը, տեղի են ունեցել ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություններ։

Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև էքսպո՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ հաճախող դպրոցականների մասնակցությամբ: Նախարարը և մյուս ներկաները ծանոթացել են էքսպոյում ցուցադրված աշխատանքներին:

The post Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան appeared first on Norlur.am.

Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նախ շնորհավորել է ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և ընդգծել, որ նոր աշխատակարգով էլ ավելի են մեծացել խորհուրդների դերն ու կարևորությունը՝ դրանց մասնակցությունը տեսանելի դարձնելով տվյալ ոլորտների քաղաքականությունների մշակման գործընթացում։ ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր կարգի համաձայն՝ հասարակական խորհրդի շրջանակում պետք է քննարկվեն բոլոր ռազմավարությունները, ծրագրերն ու հայեցակարգերը, ընդ որում՝ դեռևս գաղափարի փուլում և ևս մեկ անգամ՝ արդեն նախագիծ դառնալու և շրջանառվելու ընթացքում։

«Սա նշանակում է, որ խորհուրդն արդեն պաշտոնապես ամրագրված դեր ունի ռազմավարական ծրագրերի շուրջ կարծիք հայտնելու առումով, և դրանք պետք է արտացոլվեն նաև ամփոփաթերթում՝ կամ ընդունվելով, կամ եթե չեն ընդունվում, ապա ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Շատ կարևոր եմ համարում նաև, որ հասարակական խորհուրդներին վերապահվել է հնարավորություն՝ ստեղծել աշխատանքային խմբեր և դրանց շրջանակում քաղաքականությունների լավարկման ուղղությամբ կոնկրետ ուղղություններով առաջարկություններ ներկայացնել, որոնք լիազոր մարմինը կդիտարկի։

Եվ, իհարկե, շատ կարևոր եմ համարում նաև այն փոփոխությունը, որը թույլ է տալիս խորհրդին նաև հանրային առումով դառնալ ավելի տեսանելի հարթակ․ նոր ընթացակարգով պարտադիր է, որպեսզի խորհրդի նիստերը հեռարձակվեն, և սա ևս մեկ անգամ թե՛ նախարարությանը, և թե՛ խորհրդի անդամներին յուրահատուկ պատասխանատվություն և կշիռ է հաղորդում»,-ողջույնի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը։

Այնուհետև նախարարն անդրադարձել է օրակարգի հարցին, այն է՝ Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ԿԳՄՍ ոլորտներում 2026 թվականին նախատեսված աշխատանքները։ Նրա խոսքով՝ որպես Կառավարության ծրագրի վերջին տարի՝ 2026 թվականը շատ կարևոր է, քանի որ ամփոփվելու է 2021-ից մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը և գնահատվելու է, թե որքանով են սահմանված թիրախները կատարված։

Նախարարի զեկույցից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նրան։ Ժաննա Անդրեասյանը հանգամանալից անդրադարձել է բոլոր հարցերին՝ խորհրդի անդամներին տրամադրելով համապատասխան տեղեկատվություն հնչեցված դիտարկումների վերաբերյալ։

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկներ ներկայացնել թեմատիկ ուղղություններով տարբեր աշխատանքային խմբերի ձևավորման և դրանց համար կանոնակարգի մշակման ուղղությամբ։

The post Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը appeared first on Norlur.am.

Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մարզական մրցաշարերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը. քննարկվել են հրաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հիմնական հարցերը։

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, ինչպես նաև պետական և մարզական մի շարք կառույցների ներկայացուցիչներ։

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արդեն իսկ մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թեև Կառավարությունը վերջին տարիներին կուտակել է միջազգային խոշոր մարզական մրցաշարերի կազմակերպման զգալի փորձ, այդուհանդերձ, անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հրաձգություն մարզաձևի առանձնահատկություններին։ Նախարարը կարևորել է բոլոր ներգրավված կառույցների համատեղ և համակարգված աշխատանքը մրցաշարի անխափան ընթացքի և անվտանգային հարցերի ապահովման նպատակով։

Նիստի ընթացքում քննարկվել են առաջնության անցկացման համար մարզագույքի ներկրմանը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համապատասխան կահավորմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը վերաբերող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև առաջնության տարբերանշանի ընտրությանը, կամավորների ներգրավմանը, քաղաքի կենտրոնական հատվածներում երկրպագուների համար ֆան-գոտիների ստեղծմանը, հետհաշվարկի ժամացույցի տեղադրմանը, մրցումների հեռարձակման ապահովմանը, ինչպես նաև տոմսերի վաճառքի կազմակերպմանը։

Ամփոփելով նիստը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին արդյունավետ և համագործակցային աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նման մասշտաբային մրցաշարերի հաջող կազմակերպման հարցում միջգերատեսչական համատեղ ջանքերի ներդրումն ու ժամկետների պահպանումը կարևոր են։

Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են Ներքին գործերի և Առողջապահության նախարարությունների, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև մի շարք այլ կառույցների ներկայացուցիչներ։

The post Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը appeared first on Norlur.am.

Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին, ծանոթանալու նախապատրաստական ընթացքին ու մարզումների անցկացման պայմաններին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Աշոցքում մարզվում են Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը ներկայացրել է մարզումների մանրամասները, մարզիկների առօրյան, մարզաձևում ունեցած նրանց նվաճումները:

Նախարարը զրուցել է Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստվածությամբ ու տրամադրվածությամբ և հաջողություն մաղթել առաջիկա Խաղերում:

«Օլիմպիական խաղերին մասնակցությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում է. այն փորձառությունը, որ ունենալու եք այս ընթացքում, անգնահատելի է: Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար՝ ոգեշնչելու նրանց զբաղվելու դահուկային սպորտով: Վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է. մեր առաջնային խնդիրներից մեկը հաջողություններ արձանագրած մարզիկների օրինակը տեսանելի դարձնելն է՝ խրախուսելով ձմեռային մարզաձևերում երեխաների ներգրավվածությունը»,- ասել է նախարարը:

Տեղում քննարկվել են նաև ձմեռային մարզաձևերի զարգացման հնարավորությունները, դպրոցահասակ երեխաների շրջանում նոր խմբերի ձևավորման հեռանկարները, այս ուղղությամբ պետության հնարավոր աջակցությունը և այլլ հարցեր:

The post Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին appeared first on Norlur.am.

Երևանում առաջին անգամ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը
Այսօր Երևանում մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը (FDEP):

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը և ՈՒԵՖԱ-ի բժշկական ծառայության ղեկավար Զորան Բահտիյարևիչը։

Ծրագրին մասնակցում են ՈՒԵՖԱ-ի անդամ 51 ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացուցիչ բժիշկներ։

The post Երևանում առաջին անգամ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը appeared first on Norlur.am.

Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ
2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:

Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:

Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:

Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

The post Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ appeared first on Norlur.am.

2025 թվականին աճել է դպրոցներում խախտումերի թիվը. դպրոցներում գրանցվել են բռնnւթյան և դրամահավաքի դեպքեր. Կրթության տեսչական մարմնի ղեկավար
Դիմում-բողոքները կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների, դրամահավաքի և այլ դեպքերի հետ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը՝ խոսելով դպրոցներում հայտնաբերված խախտումների մասին:

«Վերահասցեագրված դիմում-բողոքների շարքից մի մասը ուղարկվել է ուժային կառույցներ, դրանք դուրս են եղել տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից:

2025 թվականին տեսչական մարմինը իրականացրել է շուրջ 101 ստուգում: Ստացել է 195 դիմում-բողոքներ, որոնցից ծանրակշիռ մասը վերաբերել է դպրոցներին: Կատարվել են շուրջ 88 կանխարգելիչ, իրազեկման ու խորհրդատվական բնույթի միջոցառումներ: Դրանց մասնակցել է շուրջ 4500 շահառու»,- նշել է նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Մատիկյանը նշել է, որ 2025 թվականին աճել է դպրոցներում խախտումերի թիվը.

«2025 թվականին աճել է այն խախտումների թիվը, որոնց ուղղությամբ տրվել են հանձնարարականներ: Դպրոցներում 2024 թվականին խախտումները եղել են 6 տոկոս, իսկ 2025-ին՝ 37 տոկոս»:

The post 2025 թվականին աճել է դպրոցներում խախտումերի թիվը. դպրոցներում գրանցվել են բռնnւթյան և դրամահավաքի դեպքեր. Կրթության տեսչական մարմնի ղեկավար appeared first on Norlur.am.