Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել․ դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարարական հաշվարկ

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել․ դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարարական հաշվարկ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Աղբյուր՝ 24News.am