Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը 99,66 դոլար

Բրենթ09:50 | նոյեմբերի 6, 2026Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը 99,66 դոլար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուրբաթ առավոտյան նավթի գինը բարձրանում է՝ նախորդ աճուրդների արդյունքներով գրանցված զգալի աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 99,66 դոլարով, ինչը 1,37 դոլարով (1,39 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման մակարդակից։ Հինգշաբթի դրանք թանկացել էին 3,67 դոլարով (3,88 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 98,29 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,95 դոլարով (1,05 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 91,47 դոլարի։ Նախորդ օրը դրանց արժեքն աճել էր 2,4 դոլարով (2,72 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 90,52 դոլարի։
<!—>
Հասանելի է
[—>русский
Օբյեկտ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
