Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան… 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել

Նախագահողը երեկ խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից: Ես խնդրում եմ այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը այս դահլիճում մնամ ես։ Մեր մոտ բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ իր խոսքը ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի միջոցով փոխանցելով Ռուբինյանին։
Կարապետյանի դիտարկմանը արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով տիկին Ղազարյանին, որպեսզի վերջինս խոսքը փոխանցի Կարապետյանին․ «Խնդրում եմ ձեզ հարց տվողին փոխանցեք, որ առողջությունից խոսեց իր հետևում նստած իր գործընկերը: Եվ ես բազմիցս եմ կրկնել՝ երբ այս դահլիճում ինչ-որ բան եք ասում, ապա նույն վերաբերմունքը ստանալու են իրենք՝ ձեզ հարց տվողը և այն մնացածն էլ չշարունակեմ։ Բարեկրթությունը միանշանակ պետք է պահել և կպահվի, հուսով եմ»,- ասաց Ռուբինյանը։
Աղբյուր՝ 24News.am
