Բեմադրված թատրոն է, ինչ-որ տեղից իր գործողությունները կառավարվում են. Մեսրոպ Մանուկյանը՝ Արմեն Գրիգորյանի մասին

Արմեն Գրիգորյան17:06 | նոյեմբերի 17, 2026Բեմադրված թատրոն է, ինչ-որ տեղից իր գործողությունները կառավարվում են. Մեսրոպ Մանուկյանը՝ Արմեն Գրիգորյանի մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ես Արմեն Գրիգորյանի գործողություններում այլ բան եմ տեսնում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ պատասխանելով Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին աղմկահարույց հոդվածին, որտեղ նա պնդում էր, որ պատրանք է Եվրամիություն գնալը և ինչքան Հայաստանը գնա դեպի ԵՄ, այնքան Ռուսաստանից կախումը մեծանալու է։
«Օբյեկտիվ է, որ մեր երկրում կա մի զանգված, որը արևմտյան արժեհամակարգ կրող է, և այդ մարդիկ ունենալով նաև ազգային արժեհամակարգը, նաև չեն ընդունում Նիկոլ Փաշինյանին, չեն ընդունում ՔՊ-ին։ Հիմա իմ գնահատմամբ, այս փուլում առաջ այդ դերակատարումը տանում է Արամ Զավենի Սարգսյանը, «Հանրապետություն» կուսակցությունը, որը այդ արևմտյան արժեհամակարգ ունեցող մարդկանց տանում էր դեպի իր կողմը, հիմա քանի որ բոլորն հասկացան Երևանի քաղաքային իշխանության կառավարման տարիներին, որ այս մարդիկ իրար հետ փայատեր են, այս մարդիկ հիասթափվել են, և կյանքում էլ իրենց հետևից չեն գնա։ Հիմա այդ մարդիկ ինչ-որ մի տեղ պետք է գնան։
Հետևաբար իմ անձնական կարծիքն է, որ սա բեմականացված թատրոն է, որովհետև այդ ամեն ինչի մասին է ՔՊ-ի թիմում ամենաշատ եվրոպական արժեքներով, արևմտամետ հայացքներով գործիչը։ Իմ գնահատմամբ, ինչ-որ մի տեղից իր գործողությունները կառավարվում են»։
Անձ
Արմեն ԳրիգորյանՄեսրոպ Մանուկյան
Թեմա
Հայաստան-ԵՄ հարաբերություններՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
