Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում․ տուժել է 5 մարդ

Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում․ տուժել է 5 մարդ

Բելգիա21:22 | նոյեմբերի 15, 2026Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում․ տուժել է 5 մարդ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում․ տուժել է 5 մարդ<!—>

]—>

Բելգիայի Նամյուր նահանգի Մերեդսու բնակավայրի Սուրբ Ծննդյան տոնավաճառում բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է տուժել, հաղորդում է Le Soir-ը։

Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հրդեհը բռնկվել է կիրակի պրոպանի բալոնի պատահական պայթյունի հետևանքով, հայտնել է Անե համայնքի ղեկավար Պիեռ Ռոնդյան։

«Հինգ տուժած կա։ Երկուսի վիճակը կրիտիկական է։ Մեկին ուղղաթիռով տեղափոխել են Լիեժի հիվանդանոց, իսկ երկրորդին, հնարավոր է, տեղափոխեն Նեդեր-օվեր-Հեմբեկի զինվորական հոսպիտալ»,— հայտարարել է համայնքի ղեկավարը։

Եվս մեկ մարդ այրվածքներ է ստացել, իսկ մյուս երկուսն ավելի թեթև են տուժել։

Հրշեջներն արագ տեղայնացրել են հրդեհը։ Կրակն ամբողջությամբ ոչնչացրել է երկու փայտե առևտրային տաղավար, ևս երկու հարակից տաղավար վնասվել է։ Ռոնդյան հավաստիացրել է, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է։

Միջադեպի մասին տեղեկացվել է Նամյուրի դատախազությունը։ Հանգամանքները պարզելու համար դեպքի վայր փորձագետ կուղարկվի։

Մերեդսուի Սուրբ Ծննդյան տոնավաճառը պաշտոնապես բացվել էր ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին։ Միջադեպից հետո կազմակերպիչներն ու տեղական իշխանությունները որոշել են կիրակի օրը փակել այն՝ ի նշան տուժածների հանդեպ հարգանքի։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Բելգիա

Թեմա

ՊայթյունՀրդեհՊատահարներ

Աղբյուրը՝ NEWS.am