«Բարսելոնայում» վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին
![]()
Պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն բանակցություններ է վարում սաուդյան «Ալ-Հիլալի» հետ պայմանագիրը խզելու շուրջ՝ կրկին Կատալոնիա տեղափոխվելու նպատակով:
Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X-ի իր միկրոբլոգում, «Բարսելոնայում» լիովին վստահ են, որ 32-ամյա ֆուտբոլիստը կդադարեցնի աշխատանքային համաձայնագրի գործողությունը և առաջիկա օրերին կվերադառնա թիմ։
Աղբյուր՝ 24News.am
