Բանակցությունների շարունակման կամ Կատարում հանդիպում անցկացնելու մասին ամերիկացիների հայտարարությունները բացարձակ սուտ են․ Ռեզայի

Բանակցությունների շարունակման կամ Կատարում հանդիպում անցկացնելու մասին ամերիկացիների հայտարարությունները բացարձակ սուտ են․ Ռեզայի

Դիվանագիտություն13:59 | նոյեմբերի 11, 2026Բանակցությունների շարունակման կամ Կատարում հանդիպում անցկացնելու մասին ամերիկացիների հայտարարությունները բացարձակ սուտ են․ Ռեզայի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Բանակցությունների շարունակման կամ Կատարում հանդիպում անցկացնելու մասին ամերիկացիների հայտարարությունները բացարձակ սուտ են․ Ռեզայի<!—>

]—>

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-լեյտենանտ Մոհսեն Ռեզային «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ բանակցությունները շարունակելու կամ Կատարում հանդիպում անցկացնելու մասին ամերիկյան կողմի պնդումները բացարձակ սուտ են։ Նրա խոսքով՝ այդ հայտարարություններն արվում են բացառապես տնտեսական ճնշումը թուլացնելու և նավթի գները նվազեցնելու նպատակով։

Ռեզային հավելել է, որ «Իրանը յոթ հստակ պայման է առաջադրել՝ հիմնված իր ժողովրդի անքակտելի իրավունքների վրա։ Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ այդ պայմաններն ամբողջությամբ չեն կատարվել»։

Գեներալ-լեյտենանտն ընդգծել է. «Մենք մեր պայմանները ներկայացրել ենք ամերիկյան կողմին, սակայն նրա նախնական պատասխանն անբավարար էր և խաբուսիկ բնույթ ուներ։ Մենք շարունակում ենք սպասել հստակ և միանշանակ պատասխանի»։

Նա նաև հերքել է իր և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև հանդիպման նախապատրաստման մասին լուրերը՝ դրանք անվանելով լիովին անհիմն և իրականությանը չհամապատասխանող։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններ

Տեղադրություն

Իրան

Անձ

Մոհսեն Ռեզայի

Աղբյուրը՝ NEWS.am