Բա Վարդեւանյանի քվեարկությո՞ւնը. «Հրապարակ»

Բանն այն է, որ այսօր տեղի է ունենալու ԱԺ երրորդ փոխխոսնակի պաշտոնում ՈՒՀ ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ընտրությունը։ Հարցին՝ եթե գաղտնի քվեարկությունը լինի ժամը 4-ից հետո, չե՞ն մասնակցի, Կարապետյանն արձագանքեց. «Կա առաջնահերթություն, մեր կրոնական պարտքն առաջնահերթ է մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ»: Նարեկ Կարապետյանի այդ հայտարարությունը երեկ տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել իշխող թիմում, ոմանց կողմից առաջարկներ են հնչել՝ միտումնավոր նիստն այնքան ձգել, որ քվեարկությունը համընկնի հենց այն ժամին, երբ «ուժեղները» խորհրդարանում չեն լինի։
Խնդիրն այն է, որ ԱԺ կանոնակարգը թույլ չի տալիս տեղափոխել քվեարկության ժամը, հարցի քննարկումն ավարտելուց հետո պարտավոր են քվեարկել եւ նոր միայն անցնել օրակարգի հաջորդ հարցերին։ Միակ հույսն այն է, որ երեկ ՔՊ դռնփակ նիստում ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ելույթների առատությունից եւ բովանդակային ծանծաղությունից, ու ՔՊ-ական պատգամավորներին հասկացրել են, որ ասելիք ունենալու դեպքում ելույթներ ունենան, եւ հնարավոր է՝ շատերը հանեն իրենց ելույթները։
Աղբյուր՝ 24News.am
