Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը. Չախոյանը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին

Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը. Չախոյանը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին

Նարեկ Կարապետյան13:25 | նոյեմբերի 12, 2026Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը. Չախոյանը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը. Չախոյանը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին<!—>

]—>

Սահմանադրության հանրաքվեի գնալու համար մեզ անհրաժեշտ է ևս 6 ձայն՝ բացի իշխող քաղաքական ուժի պատգամավորների ձայներից։ Եթե մեր ընդդիմությունն այդ հարցում հաստատակամ է, որ այդ 6 ձայնը չի տալու իշխանությանը, որպեսզի գնանք հանրաքվեի, այդ դեպքում ինչո՞ւ են դուրս եկել փողոց։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ օրերս տարածած հայտարարությանը։

Անդրադառնալով ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը՝ Տարոն Չախոյանը հայտարարեց՝ այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը։

«Հանրապետական կուսակցություն, դաշնակցականներ, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյան, ԲՀԿ, այն հայտնի ուժերը, որոնք մի 15 անգամ 2018 թվականից հետո անընդհատ միավորվել են, անընդհատ հայտարարել են, թե ընդդիմությունը միավորվեց, համախմբվեց, հեսա դուրս են գալիս փողոց, ու հեղաշրջումից, իշխանափոխությունից 5 է պակաս։ Լա՛վ, տեսել ենք։ Այս մարդիկ քաղաքականապես պարտված են։

Ու եթե «Ուժեղ Հայաստանի» ղեկավարին՝ Նարեկ Կարապետյանին, թվում է, թե Հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ԲՀԿ-ական գործընկերների հետ արդյունք է գրանցելու, չարաչար սխալվում է։

Իրականում այն համախմբումը, սեղանի շուրջ հավաքվելն «Ուժեղ Հայաստանի» քաղաքական հոգեհանգիստն էր, որովհետև այս մարդիկ ամեն անգամ գալիս են, ԱԺ նիստերի դահլիճում ասում են՝ չէ՛, ի՞նչ եք խոսում, մենք նախկինների հետ ընդհանրապես կապ չունենք։ Որ ասում ենք՝ դուք Սերժի ներկայացուցիչներն եք այս դահլիճում, Սերժ Սարգսյանը ձեր դեմքով ներկայացված է ԱԺ-ում, ասում են՝ ի՞նչ եք խոսում, մենք Սերժ Սարգսյանի հետ կապ չունենք։

Բա հարց է ծագում՝ այդ դեպքում Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության կարկառուն անդամները՝ Տիգրան Աբրահամյանը, Մամիջանյանը, ի՞նչ գործ ունեին Նարեկ Կարապետյանի հետ նույն սեղանի շուրջ։

Էլի եմ ասում՝ ինչքան կարող են, թող միավորվեն, այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը»,- ասաց Տարոն Չախոյանը։

Անձ

Նարեկ Կարապետյան

Թեմա

ԸնդդիմությունՔաղաքականություն

Կազմակերպություն

Ուժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am