Ավելի քիչ բենզին, ավելի շատ տեխնոլոգիաներ․ ինչպիսին կլինի նոր Toyota Corolla-ն

Ավտոաշխարհ08:02 | նոյեմբերի 6, 2026Ավելի քիչ բենզին, ավելի շատ տեխնոլոգիաներ․ ինչպիսին կլինի նոր Toyota Corolla-ն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ճապոնական Toyota ավտոարտադրողը նախատեսում է մինչև 2030 թվականը թողարկել Corolla-ի նոր՝ 13-րդ սերունդը, գրում է Autocar-ը։
Ավտոմեքենան կունենա թարմացված դիզայն, ինչպես նաև նոր հիբրիդային ուժային համակարգ, որն, ընկերության գնահատմամբ, իրական պայմաններում կկարողանա 100 կմ-ի համար մոտ 2,8 լ վառելիքի ծախս ապահովել։
Ապագա մոդելի կոնցեպտը ցուցադրվել է անցյալ տարի Տոկիոյի ավտոսրահում, սակայն ավտոմոբիլային կայքը դրա բնութագրերը ներկայացրել է միայն հիմա։ Նոր Corolla-ն կդառնա մոդելային ընտանիքի առաջին ներկայացուցիչը, որը կկառուցվի տարբեր տեսակի ուժային համակարգերի, ներառյալ՝ ամբողջությամբ էլեկտրականի համար նախատեսված ունիվերսալ հարթակի վրա։
Նոր հիբրիդի հիմքում կլինի 1,5 լ ծավալով քառագլան բենզինային շարժիչ, որը կկարողանա աշխատել ինչպես տուրբոմղմամբ, այնպես էլ առանց դրա։ Toyota-ի տվյալներով՝ նոր համակարգը վառելիքի մոտ 15%-ով ավելի բարձր խնայողություն կապահովի՝ ընկերության ներկայիս հիբրիդային համակարգերի համեմատ։
Toyota-ն վառելիքի ծախսի պաշտոնական ցուցանիշները դեռ չի հրապարակել։ Սակայն ընկերությունը մատնանշում է հավաք Aygo X-ի արդյունքները, որն իրական պայմաններում մեկ բրիտանական գալոն վառելիքով կարող է անցնել ավելի քան 80 մղոն։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ նոր Corolla-ն կկարողանա մոտենալ մեկ բրիտանական գալոնով 100 մղոն անցնելու ցուցանիշին, ինչը համապատասխանում է 100 կմ-ի համար մոտ 2,8 լ վառելիքի ծախսին։
Նոր շարժիչը մոտ 10%-ով ավելի կոմպակտ է, քան Aygo X-ում և Yaris-ում օգտագործվող ներկայիս 1,5-լիտրանոց շարժիչը՝ չնայած լրացուցիչ գլանի առկայությանը։ Ուժային համակարգի էլեկտրական մասի չափերը նույնպես փոքրացվել են։
Ըստ Toyota-ի ներկայացուցիչների՝ նոր կառուցվածքը թույլ կտա ավտոմեքենաների հիբրիդային և էլեկտրական տարբերակներն արտադրել նույն արտադրական գծում՝ կրճատելով գործարանների վերազինման ծախսերը։ Ընկերությունը նաև բանակցություններ է վարում նոր հիբրիդային համակարգն այլ ավտոարտադրողներին վաճառելու շուրջ, դրանց թվում՝ առնվազն մեկ բրիտանական արտադրողի, որի անունը չի բացահայտվում:
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԱվտոաշխարհՀիբրիդային մեքենաներ
Օբյեկտ
Աղբյուրը՝ NEWS.am
