Ավելի քան 200 հրշեջ մարել է Բրուքլինի բնակելի շենքում բռնկված հրդեհը․ զոհվել է 6 մարդ

Բրուքլին21:34 | նոյեմբերի 5, 2026Ավելի քան 200 հրշեջ մարել է Բրուքլինի բնակելի շենքում բռնկված հրդեհը․ զոհվել է 6 մարդ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նյու Յորքի Բրուքլին թաղամասի բնակելի շենքերից մեկում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս յոթը՝ տուժել։ Տուժածների թվում են չորս քաղաքացիական անձ և երեք հրշեջ, հինգշաբթի առավոտյան հայտնել են Նյու Յորքի հրշեջ ծառայությունից (FDNY), հաղորդում է NBC News-ը։
Արտակարգ ծառայություններն առաջին ահազանգերը ստացել են գիշերը 01։30-ից քիչ անց։ Հրդեհը բռնկվել է Սանսեթ Փարք թաղամասի 58-րդ փողոցում՝ Վեցերորդ և Յոթերորդ պողոտաների միջև գտնվող երկհարկանի բնակելի շենքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջները շենքը հայտնաբերել են կրակի մեջ։
Երկրորդ հարկի պատուհաններից բոցեր էին դուրս ժայթքում, իսկ թանձր սև ծխի տարածման և կրակը հարևան շենքերին անցնելու վտանգի պատճառով բնակիչներին թույլ չէին տալիս մոտենալ դեպքի վայրին։ Հրդեհը մարելու համար ուղարկվել է ավելի քան 200 հրշեջ։ Առաջին ահազանգից մոտ մեկ ժամ անց նրանց հաջողվել է մարել հրդեհը։
Բոլոր վեց զոհերը չափահաս էին։ Հրապարակման պահին նրանց ինքնությունը և այլ մանրամասներ չէին հաղորդվում։
FDNY-ի տվյալներով՝ լիթիում-իոնային մարտկոցի հայտնաբերման պատճառով դեպքի վայր են կանչվել նաև վտանգավոր նյութերի մասնագետներ։ Սակայն իշխանությունները դեռ չեն պարզել՝ արդյո՞ք մարտկոցն է դարձել հրդեհի պատճառը։
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և ապաքինում մաղթել տուժածներին։
«Սա անդառնալի կորուստ է։ Մենք սգում ենք զոհվածների հարազատների և հարևանների հետ միասին ու աղոթում վիրավորների ապաքինման համար»,- հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետը։
Զոհրան Մամդանին նշել է, որ քաղաքային իշխանություններն օգնում են առանց կացարանի մնացած բնակիչներին գտնել անվտանգ ժամանակավոր կացարան և ստանալ երկարաժամկետ աջակցություն։ Հրդեհի պատճառների հետաքննությունը շարունակվում է։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
