Արսեն Գևորգյանի անժամանակ մшհը ծանրանալու է օրվա իշխանությունների խղճին. Մանե Թանդիլյան

Մահ12:36 | նոյեմբերի 10, 2026Արսեն Գևորգյանի անժամանակ մшհը ծանրանալու է օրվա իշխանությունների խղճին. Մանե Թանդիլյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Արսեն Գևորգյանի անժամանակ մшհը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հայտարարությունը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացա «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին, որը տեղի է ունեցել կալանավայրում։
Այս իշխանության զազրելի գործելակերպի հետևանքով ևս մեկ մարդկային կյանք կիսատ մնաց։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ դեպք է գրանցվել, երբ կալանքի են տարվել մարդիկ՝ ծանր հանցակազմ չպարունակող գործերով։
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով։ Կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառումը պատժամիջոց է, երբ արդարացված չէ։ Իսկ այս իշխանությունների դեպքում՝ մահախոսական՝ քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։ Մեկ այլ դեպքում՝ սպանություն հենց տան բակում․․․
Այս երկրի դատաիրավական համակարգը պարտավոր է հաշիվ տալու իրեն, ի վերջո ո՞ւմ է ծառայում․ Փաշինյանի օրակարգին, թե օրենքին։ Բավական է խաղալ մարդկային ճակատագրերի հետ։
Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին։ Սա ողբերգություն է, որի հանգամանքները պետք է լիարժեք և անաչառ քննության ենթարկվեն։
Իմ ցավակցությունները Արսեն Գևորգյանի հարազատներին և ընկերներին»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր առավոտյան քրեակատորաղակա հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:
Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։
Թեմա
Անձ
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
