Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր

Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։

Օրինագծով առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ որպես աշխատանքային օր։

Ըստ հիմնավորման՝ Հանրային ծառայողի օրվա սահմանմամբ նպատակ է դրվում ընդգծել, որ անկախ հանրային ծառայության տեսակից կամ զբաղեցվող պաշտոնից՝ բոլոր հանրային ծառայողները մասնակցում են հանրային շահի պաշտպանության, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման ընդհանուր առաքելության իրականացմանը։

Ակնկալվում է նաև բարելավել հանրային ծառայողների նկատմամբ հասարակական ընկալումը, բարձրացնել հանրային ծառայության ճանաչելիությունն ու հեղինակությունը և ոգեշնչել հանրային ծառայողների նոր սերնդի ձևավորումը։

Աղբյուր՝ 24News.am