Armflix Short․ հայկական ժամանցի նոր հեղափոխությունը. մեծ պատմություններ՝ կարճ ձևաչափով

Armflix-ը կրկին առաջինն է։ Կրկին նորարար։ Կրկին մեկ քայլ առաջ։
Նոյեմբերի 14-ին պաշտոնապես մեկնարկում էArmflix Shorts-ը՝ առաջին հայկական ուղղահայաց կարճ դրամաների հավելվածը։ Սա պարզապես նոր հավելված չէ։ Սա պատմություններ պատմելու, ստեղծելու և դիտելու բոլորովին նոր մշակույթ է։ Աշխարհը փոխվել է։ Փոխվել են մեր սովորությունները, մեր առօրյան և բովանդակություն սպառելու ձևերը։ Այսօր tաշխարհն ապրում է արագ ռիթմով։ Մենք սքրոլ ենք անում, բացահայտում, դիտում և ապրում պատմություններ՝ անմիջապես մեր հեռախոսների էկրաններին։
Armflix Shorts-ը ստեղծվել է հենց այս նոր իրականության համար։ Մեկ դրվագ՝ մեկ րոպե։ Մեկ րոպե՝ մի ամբողջ պատմություն։ Բոլոր սերիալները նկարահանված են հատուկ հեռախոսների համար՝ ուղղահայաց 9:16 ձևաչափով։ Այլևս կարիք չկա շրջելու հեռախոսը կամ հարմարվելու էկրանին։
Այստեղ պատմությունն է հարմարվում ձեզ։ Ավելի հարմար դիտում, ավելի արագ զարգացող իրադարձություններ, ավելի սուր էմոցիաներ և պատմություններ, որոնք գրավում են առաջին իսկ վայրկյաններից։ Ընդամենը մեկ րոպեն բավական է սիրահարվելու, հուզվելու, զարմանալու կամ անհամբեր սպասելու հաջորդ դրվագին։ Եվ ամենակարևորը՝ այս ամենը ստեղծվում է Հայաստանում, հայ ստեղծագործողների ուժերով։
Արդեն մեկնարկի պահին Armflix Shorts-ն ունի ավելի քան 8 օրիգինալ կարճ սերիալ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է շուրջ 100 դրվագ։ Եվ սա միայն սկիզբն է։ Նախագծի շուրջ համախմբվել են հայ լավագույն դերասանները, ռեժիսորները, սցենարիստները, պրոդյուսերներն ու ստեղծագործական թիմերը՝ միասին ձևավորելու հայկական կինոարտադրության նոր ուղղություն։
Armflix Shorts-ը նաև նոր հնարավորություններ է ստեղծում դիտողների համար։ Բովանդակության մի մասը հասանելի է անվճար, իսկ մյուս դրվագները կարելի է դիտել կոինների միջոցով կամ ընտրելով շաբաթական, ամսական կամ տարեկան բաժանորդագրություն։
Armflix Shorts-ն արդեն հասանելի է iOS և Android համակարգերում։ Ներբեռնե՛ք հավելվածը և բացահայտե՛ք հայկական պատմությունների բոլորովին նոր աշխարհը։
Ներբեռնելու համար սեղմեք՝այստեղ
Սակայն այս մեկնարկի նշանակությունը շատ ավելի մեծ է, քան պարզապես նոր թվային արտադրանքի ներկայացումը։Armflix Shorts-ը նոր հարթակ է հայ տաղանդների համար, նոր հնարավորություններ՝ պրոդյուսերական ընկերությունների համար, նոր աշխատատեղեր՝ հարյուրավոր մասնագետների համար և նոր հեռանկարներ՝ հայկական ստեղծագործական արդյունաբերության զարգացման ճանապարհին։
Սա ևս մեկ ապացույց է, որ հայկական գաղափարները, հայկական տաղանդն ու հայկական տեխնոլոգիաները կարող են ստեղծել նորարարական արտադրանք՝ համահունչ համաշխարհային միտումներին։ Շնորհավորում ենք Armflix-ին այս նշանակալի մեկնարկի կապակցությամբ։ 2019-ին Armflix-ը փոխեց հայկական սթրիմինգի պատմությունը։ 2026-ին այն նոր էջ է բացում հայկական թվային ժամանցի աշխարհում։ Եվ ինչպես միշտ՝ առաջինը լինելու համարձակությամբ։ Armflix Shorts Մեկ րոպե։
Մեծ պատմություններ, որի սկիզբը դրվեց 2019 թվականին։ Մի քանի տարի առաջ Armflix-ը հեղափոխական քայլ կատարեց հայկական թվային ժամանցի ոլորտում՝ ստեղծելով առաջին հայկական սթրիմինգային հարթակը։ Այն, ինչ սկսվեց որպես համարձակ գաղափար, տարիների ընթացքում վերածվեց ոլորտի առաջատար հարթակի՝ հայկական բովանդակության ամենամեծ գրադարանով, սեփական արտադրություններով և բացառիկ օրիգինալ նախագծերով։ Այս տարիների ընթացքում Armflix-ը կյանքի է կոչել ավելի քան 60 օրիգինալ նախագիծ՝ սերիալներ, դրամաներ, վավերագրական ֆիլմեր և ժամանցային շոուներ՝ ձևավորելով հայկական թվային բովանդակության նոր մշակույթ։
Armflix-ը պարզապես չի հետևել ժամանակի պահանջներին։ Այն ինքն է ստեղծել նոր հնարավորություններ, սահմանել նոր չափանիշներ և բացել ճանապարհներ, որոնք մինչ այդ գոյություն չունեին հայկական շուկայում։ Եվ այսօր Armflix-ը պատրաստվում է գրել իր պատմության հաջորդ կարևոր գլուխը, որի առաջին կրողը կարող եք լինել դուք։ Բաժանորդագրվեք Armflix Shorts-ին, եղեք առաջինն ու առաջատարը լավագույնների շարքում։
