Հնարավորության պատուհան՝ ՀՀԿ-ի համար

Հայտնի է դարձել, որ «Ծառուկյան» դաշինքի առաջարկն ԸՕ-ի վերաբերյալ ընդունվել է: Հիշեցնենք, որ բուն խնդիրներից մեկը քաղաքական 4-րդ ուժին վերաբերող հարցն էր. դաշինքը կարողացավ հասնել  նրան, որ 4-րդ ուժի համար սահմանվի գոնե որոշակի տոկոսային շեմ՝ 2%-ի չափով, որի հաղթահարումից հետո միայն հնարավորություն կընձեռնվի տեղ զբաղեցնել ապագայի Ազգային ժողովում: Մինչդեռ մինչ այս, ըստ էության, այս հարցն «օդից կախված» էր մնում. նույնիսկ հաշված ձայներ ստացած ուժը, պայմանավորված համապատասխան պահանջով, կարող էր ժողովրդավարության անվան տակ ԱԺ-ից ներս սողոսկել: «Ժամանակ» թերթը գրել է՝ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, մտադիր է  սեփական մասնակցությունը բերել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ բավարարվելով, սակայն, չորրորդ ուժի կարգավիճակով: «Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը: Հնարավոր է, որ ցուցակում լինի նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը»,-գրել է թերթը: ՀՀԿ-ի մասնկացել-չմասնակցելու հարցին վերջերս անդրադարձել էր մասնավորապես՝ Վահրամ Բաղդասարյանը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարելով, որ դեռևս սույն հարցի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել՝ այդպիսով տեղիք տալով բազմաթիվ ենթադրությունների: Նույնիսկ բանը հասել էր նրան, որ շատերն այլևս համոզմունք էին հայտնում, որ ՀՀԿ-ում առհասարակ կհրաժարվեն ավելորդ մրցավազքի մեջ մտնելուց՝ ելնելով  այն օբյեկտիվ ռեալներից, որ այժմ ստեղծվել են Հայաստանի քաղաքական դաշտում: Եթե մամուլում հայտնված տեղեկությունները համապատասխանում են իրականությանն, ապա պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ին հավանաբար ոգևորել է ԸՕ-ում 4-րդ ուժին առնչվող շեշտադրումները. կուսակցության քաղաքական թիմում, ենթադրելի է, որոշել են օգտվել հնրավորության այս պատուհանից՝ վստահ լինելով, որ անգամ «Ծառուկյան» դաշինքի առաջարկով սահմանված 2%-անոց արգելքը չի կարող իրենց համար խոչընդոտ հանդիսանալ: Հարց է՝ արդյոք ՀՀԿ-ն օբյեկտիվորեն ունի՞  ԱԺ ներթափանցելու հնարավորություն, եթե, իհակե, այնտեղ իսկապես որոշել են փորձության ենթարկվել ու, փաստորեն, բախվել հասարակությանը: Կասկած չկա՝ ունի: Բանն այն է, որ որքան էլ խոսվի հասարակական համընդհանուր հիասթափվածության մասին, քաղաքագիտական ճշմարտություն է մնում այն, որ ցանկացած նախկին իշխանություն՝ անկախ դրա որակներից, հատկապես գահընկեց լինելուց կարճ ժամանակ անց հասարակության շրջանում ունենում է համակիրների որոշակի զանգված: Ուստի՝ անքննարկելի է այն, որ ՀՀԿ-ն, որն ընդամենը մի քանի ամիս առաջ անհաղթելի էր թվում, չի կարող չունենալ սեփական համակիրների շատ կոնկրետ ու նույնիսկ ոչ փոքրաթիվ բանակ: Հարցը միայն այն է, թե արդյոք կկարողանա՞ կուսակցույունն արագորեն մոբիլիզացնել  այն ընտրազանգվածը, որ առնվազը տեսականորեն պատրաստ կլինի «քամուն հակառակ ընթանալ» ու քվեարկել ՀՀԿ-ի օգտին, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում մեծ է հավանականությունը, որ արտահերթ ընտրություններով ձևավորվելիք խորհրդարանում ՀՀԿ-ն նույնպես տեղ կզբաղեցնի, եթե, իհարկե, իսկապես համապատասխան որոշում ընդունվի: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.