Հայաստանը՝ նոր ճգնաժամի շեմին. ի՞նչ են գուժում եվրոպացիները

Հոկտեմբերի 16-ի ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը խոստացել է երեկոյան հանդես գալ կարևոր հայտարարույամբ: Թե կոնկրետ ինչ հայտարարույան մասին կարող է խոսք լինել, թերևս, ենթադրելի է. հավանաբար Փաշինյանը կհայտարարի իր հրաժարականի մասին, թեպետ ոչ մի կերպ չի կարելի երաշխավորել, որ երեկոյան հայաստանյան հանրությունն ու քաղաքական դաշտն ականատես կդառնան հենց հրաժարականի մասին հայտարարությանը՝ հաշվի առնելով Փաշինյանի խոսնակի վաղօրոք արած հայտարարություններն այն մասին, որ կոնկրետ ժամկետներ այս պահին անհնար է նշել: «168 Ժամ»-ի հետ զրույցում կիսվելով ներհայաստանյան քաղաքական իրավիճակի վերաբերյալ սեփական մտորումներով ու փորձելով վերլուծել իրավիճակը, կանխատեսել հետագա զարգացումները՝ գերմանացի հեղինակավոր քաղաքագետ Ուվե Հալբախը կարծիք է հայտնել, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը ժամանակավոր  կգործի՝ մինչև երկիրը դուրս գա ներկայիս զարգացումների հետևանքների փուլից՝ հաղթահարելով անցումային փուլը, վերականգնելով քաղաքական դաշտի կենսունակությունը, վերականգնելով տնտեսական վիճակը, ներդրումային դաշտը, տնտեսական միջավայրը, քանի որ անկայուն քաղաքական զարգացումները լավ հիմք չեն ներդրումների համար: «Անցումային ԱԺ-ի դեպքում բնական կլինի իշխանության ստացած ձայների մեծամասնությունը և ընտրությունների արդյունքում ստացված ինչ-որ առումով անցանկալի պատկերի առկայությունը, քանի որ դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան»,-շաբաթաթերթի հետ զրույցում հայտարարել է գերմանացի փորձագետը: Ինչպես հայտնի է, խորհրդարանը  ենթադարյալ դեկտեմբերին ցրելու Փաշինյանի որոշումը հիմնավովում է Հայաստանն անցումային փուլից, անկայուն իրավիճակից դուրս բերմամբ.  ցրվում է կեղծ խորհրդրանը, ընտրվում է ժողովրդավարական բոլոր չափորոշիչներին համահունչ օրենսդիր մարմին, որից հետո, ենթադրվում է, այլևս առիթ չի լինի խոսել երկրում անկայուն իրավիճակի մասին կամ դրանով պայմանավորված  տնտեսական հավանական խնդիրների: Գերմանացի վերլուծաբանը, սակայն, դեկտեմբերին ձևավորվելիք խորհրդարանի համար կանխատեսում է ոչ երկար կյանք, ավելին՝ հենց այդ խորհդարանն է համարում առավելապես անցումային. քաղաքագետի խոսքերից հետևում է, որ Հայաստանն, ինչպես և որոշ խորհրդարանական կառավարմամբ երկրներ, կարող է հայտնվել պարբերական խորհրդարանկան ընտրությունների անվերջանալի ցիկլում: Այսինքն՝ Հայաստանում տեսականորեն ամեն 2-3 տարին մեկ կարող է նոր պառլամենտ ընտվել: Իհարկե, գերմնացի քաղաքագետի տեսակետը բնավ անվիճարկելի աքսիոմ չէ, սակայն պետք է արձանագրել, որ, փաստորեն, նմանօրինակ անցանկալի սցենարի հավանականությունը բոլորովին չի բացառվում: Ավելին՝ կարող է ստացվել այնպես, որ դեկտեմբերյան պառլամենտական ընտրությունները ոչ միայն չլուծեն Հայաստանի գերխնդիրն, այլև «ժամանակ սպանեն», ու կառավարությանն այդպես էլ չհաջողվի ներդրումներ ներգրավել երկիր, տնտեսություն զարգացնել կամ առավել մեծ արդյունավետությամբ լուծել արտաքին քաղաքական մարտահրավերները: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի դերի ու կշռի բարձրացման մասին բոլոր խոսակցությունները կարող են դատարկահունչ կակաֆոնիա լինել, ու ստացվի այնպես, որ երկիրը հայտնվի պերմանենտ հեղափոխական վիճակում կամ, որ բնավ բացառված չէ, քաոսում, ինչն ուղղակի կործանարար կլինի Հայաստանի համար՝ հաշվի առնելով հատկապես արցախյան խնդրի ողջ լրջությունն ու երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերների բարդությունը: Մյուս կողմից՝ չի կարելի չնկատել մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանք ևս. Հայաստանում փաստացի անհաղթահարելի դարձած անկայունության կամ ճգնաժամի մասին խոսում է հենց գերմանացի քաղաքագետն, այսինքն՝ մեկն, ում վերլուծություններն ու հնչեցրած կանխատեսումը կարծիք են ձևավորում ոչ միայն Գերմանիայում, այլև, թերևս, եվրոպական այլ երկրնեում ևս, ինչը նշանակում է, որ Արևմուտքից ակնկալվող ներդրումները կարող են այդպես էլ չհոսել Հայաստան. ներդրում անել չշտապող արտասահմանյան գործարարներն ու նրանց թիկունքին կանգնած կառավարությունները կարող են որպես պատճառաբանություն բերել հենց հայաստանյան անկայունության մասին թեզն՝ առնվազն արդարացնելու համար սեփական անտարբերությունը: Իսկ թե ի՞նչ կարող է այս պարագայում տվյալ իրավիճակին հակադրել ՀՀ կառավարությունն, այնքան էլ պարզ չէ…: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.