Հնարավոր է՝ սադրանք է նախապատրաստվում

Այս օրերի ամենաինտրիգային հարցը, թերևս, այն է, թե կոնկրետ երբ է Նիկոլ Փաշինյանը հրաժարկան ներկայացնելու. հաշվի առնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու էն դեկտեմբերին՝ հասարակությունը Փաշինյանի հրաժարականին, ըստ էության, ականատես պետք է դառնա արդեն այս ամսվա ընթացքում: Վարչապետ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը հայտարաել է, որ Փաշինյանը դեռևս չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վարչապետն ասել է՝ «… նախնական նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 9-ին կամ 10-ին: Եթե դա այդպես լինի, ուրեմն ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ը»։ Եթե (ընտրությունների օրը) երկու օր այն կողմ է գնում, սա էլ է երկու օր այն կողմ գնում, չորս օր է գնում՝ նա էլ է չորս օր գնում»,- մանրամասնել է խոսնակը։ Ըստ այն սցենարի, որը լայնորեն շրջնառվում է, և որը, փաստորեն, բխում է Սահմանադրությունից, խորհրդարանը, վարչապետի հրաժարականից հետո երկու անգամ վարչապետ չընտրելով, գնալու է ինքնալուծարման ճանապարհով, որից հետո անցկացվելու են արտահերթ ընտրություններ, ձևավորվելու է նոր խորհրդարան՝ բոլորովին այլ կազմով ու տեսքով, որից հետո արդեն Փաշինյանն, ունենալով մեծամասնություն Ազգային ժողովում (մաենահավանական տարբերակն է), սահուն կեպով ընտրվելու է վարչապետ՝ վերջ դնելով ամիսներ ձգձգվող հեղափոխական վիճակին երկրում ու փաստացի սահմանադականցնելով հասարակական պահանջը: Իհարկե, մեծ է հավանականությունը, որ ամեն բան հենց այս սցենարով էլ կընթանա, ինչը, սակայն, բնավ չի նշանակում, որ ֆորսմաժորային իրավիճակները պետք է ի սկզբանե բացառել: Հնարավո՞ր է, արդյոք, մի այնպիսի սցենար, որի պարագայում «գայլերի կուշտ լինելը» հակասության մեջ չի մտնի «ոչխարների գոյության» իրողության հետ: Շրջանառվում է կարծիք, որ խորհրդարանը Փաշինյանի հրաժարականից հետո կարող է գնալ անակնկալ սադրանքի՝ վարչապետի պաշտոնում առաջադրելով գործող վարչապետին ու առաջին նիստին էլ ընտրելով Փաշինյանին՝ թույլ չտալով, որպեսզի ներկայիս խորհրդարանը ցրվի: Այսինքն՝ կստացվի՝ մի կողմից՝ խորհրդարանն, իսկ ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ն, սաբոտաժի չի ենթարկում Փաշինյանի թեկնածությունը՝ հանդուրժելով նրա վարչապետությունը, մյուս կողմից՝ ելնելով առնվազն ինքնապահպանման բնազդից՝ անակնկալ է մատուցում բոլորին՝ պահպանելով ներկայիս խորհրդարանն ու ինքն իրեն կամովին զերծ պահելով անհաղթահարելի փորձությունից: Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս հայտարարել էր, որ գոհ է մնացել  միառժամանակ առաջ Մոսկվա կատարած ուղևորությունից և այնտեղ անցկացրած հանդիպումներից. Սարգսյանը ՌԴ-ում հանդիպումներ էր ունեցել Սերգեյ Լավրովի ու նրա տեղակալ Կարասինի հետ՝ քննարկումներ ունենլով հայ-ռուսական հարաբերությունների, հանրապետությունում հնարավոր խորրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ քարտուղար՝ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Շատ հաճելի ընթրիք ենք ունեցել»,-կիսվելկով մոսկովյան տպավորություններով՝ հայտարարել էր Սարգսյանը լրագրողներին՝ ձեռնպահ մնալով, սակայն, մանրամասներ ներկայացնելուց: Պետք է նկատել, որ իրավիճակը բավական ինտրիգային է: Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ Սարգսյանի հետ Մոսկվայում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել հատկապես կապված Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակի հետ և եթե այո, ապա ի՞նչ բնույթ ունեն այդ պայմանավորվածությունները՝ հաշվի առնելով Մոսկվայի դիրքորոշումը՝ ներհայաստանյան իրավիճակի հետ կապված: Զատուլինը հենց ա՞յդ պայմանավորվածությունները նկատի ուներ, երբ իր հարցազույցում շեշտում էր Արմեն Սարգսյանի բարձրացող դերը՝ ներքաղաքական ճգնաժամի լուծման հարցում՝ այն տեսնելով բացառապես առկա օրենքների ու սահմանդրական նորմերի համատեքստում: Թե կոնկրետ ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները, դեռևս վաղ է վերջնական ենթադրություններ անելը, սակայն միանշանակ է, որ ինտրիգը մինչև վերջ պահպանվելու է, ինչը նշանակում է, որ որևիցե սցենար չի կարելի բացառել, եթե անգամ այս կամ այն սցենարն այսօր անհավանական է թվում. հրաժարական ներկայացնելուց առաջ Փաշինյանը պետք է մի լավ մտածի ու նկատի ունենա իրադարձությունների զարգացման բոլոր հավանական սցենարները: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.