Տագնապի ազդանշան` ԱՄՆ-ից` Բոլթոնի երևանյան այցին ընթառաջ

Ամերիկյան մամուլի առաջատար պարբերականներից մեկը` Washington Times-ը, «Անարխիա` Հայաստանում» սկանդալային խորագրով հոդված է հրապարակել (հոդվածը` թարգմանաբար` այստեղ), ուր Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան, Պետքարտուղարության նախկին փոխխոսնակ Ադամ Էրելին դաժան քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին` Հայաստանում ստեղծված  ներկայիս իրավիճակը որակելով` խիստ տագնապալի. փողոցն է դարձել Հայաստնում համար մեկ քաղաքական գործոնը պետական ինստիտուտների սիստեմատիկ թուլացման արդյունքում: Հոդվածում անդրադարձ կա նաև Ռոբերտ Քոչարյանին. նրա հետ տեղի ունեցողն, ըստ հեղինակի, հեղափոխական վենդետայի պարզ արգասիք է: ԱՄՆ-ում ազատ խոսքը  հռչակված է այն բացարձակ արժեքներից մեկը, որի վրա խարխսված է արևմտյան ժողովրդավարական ողջ արժեհամակարգը, ինչը նշանակում է,  որ այս պարագայում  ամերիկյան պարբերականի կողմից հրապարակված հոդվածը առնվազը տեսականորեն ոչ մի կերպ չի կարելի ընկալվել որպես ամերիկյան վարչակարգից Հայաստանին հղվող ուղերձ. տեսակետը հեղինակինն է, ու վերջինս, ռեալիզացնելով ազատ խոսքի իր իրավունքը, փորձել է ամերիկյան ընթերցողների հետ կիսվել սեփական խոհերով՝սա՝մի տարբերակ: Իրականում, սակայն, շատ խորագետ մեկը պետք չէ լինել նկատելու, որ հրապարակված հոդվածի ու ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի միջև կա որոշակի սինխրոնություն, ինչը մի շատ բնական հարց է առաջ բերում` արդյոք պատահակա՞ն է այդ համընկնումը, արդյոք նմանօրինակ հոդվածի ի հայտ գալը չի՞ նշանակում, որ Վաշինգտոնը փորձում է մտրակ բանեցնելու միջոցով Հայաստանից առավելագույնս կորզել Բոլթոնի առաջիկա այցի ընթացքում. վերջինս, ի դեպ, դասվում է «բազեների» շարքին ու հայտնի է ԱՄՆ ազգային շահերի հանդեպ իր ունեցած նախանձախնդիր վերաբերմունքով: Եվ բացի՝ դա ոչ պակաս կարևոր այն է, թե հատկապես ինչ է պատրաստվում Փաշինյանի հետ քննարկել Բոլթոնն, եթե ամերիկյան կողմը որոշել է նմանօրինակ ազդանշաններ ուղարկել Երևան ու սթափեցնել ՀՀ իշխանություններին: Իրականում ակնհայտ է դառնում մեկ բան` Հայաստանում փաստացի պերմանենտ հեղափոխական վիճակն ու  որոշակի անորոշությունը կարող է և ադեն իսկ սկսել է վատ ազդել Հայաստանի վրա: Եթե ընտրություններն անցկացվեին ասենք ամռանն, այլ ոչ թե ձմռանը, Հայաստանի միջազգային դիրքերն այսօր, թերևս, շատ ավելի  ամուր կլինեին, ու նմանօրինակ հոդվածներ էլ չէին տպագրվի արևմտյան հեղինակավոր պարբերականներում: Այսիքանից հետո մնում է միայն հուսալ, որ սույն հոդվածը ոչ թե ԱՄՆ-ի` նոր Հայաստանի հանդեպ ունեցած իրական վերաբերմունքի արտահայտությունն է, այլ ընդամենը մասնավոր անձի սուբյեկտիվ տեսակետի արգասիքը: Norlur.am    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.