Ռուսաստան-Արևոմուտք հարաբերոթունները սրվում են. հայկական կոմպլեմենտարիզմի վախճանը մո՞տ է

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Պետական Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն, անդրադառալով ՌԴ-Եվրոպա հարաբերություններին, չի բացառել, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից:  Վոլոդինը հայտարարել է, որ նման իրավիճակը պայմանավորված է Ռուսաստանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջև առկա ու ավելի քան 4 տարի ձգձգվող հարաբերությունների ճգնաժամով,  ինչպես նաև ազգային պատվիրակությունների նկատմամբ հնարավոր խտրական վերաբերմունքը բացառելու մասին կանոնադրության մեջ փոփոխություններ անելու ԵԽԽՎ-ի անկարողությամբ: «Եվրոպական դատարանի դատավորների կեսից ավելին արդեն ընտրվել են: Մենք չենք մասնակցել: Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն արդեն ընտրվել է: Մենք չենք մասնակցել»,- ասել է Վոլոդինը: Ակնհայտ է, որ պայմանավորված շատ դեպքերում մի շարք օբյեկտիվ իրողություններով` այժմ նշմարվում է Արևմուտք-Ռուսաստան հարաբեոթյունների ճգնաժամային նոր փուլի սկիզբ: Որքան էլ աշխարհաքաղաքական կենտրոնները փորձեն հնարավորինս շրջանցել  բախման կետերը, փաստը մնում է փաստ, որ միմյանցից տարասեռ շահերի առկայության պարագայում կողմերին անհնար է լինելու   խուսափել անցանկալի առճակատումներից: Հայաստանի համար ՌԴ-Արևմուտք հարաբերությունների նմանօրինակ բնույթը հղի է լինելու սարսափելի մեծ վտանգներով. այն կոմպլեմենտարիզմը, որն այժմ դրևորում է  հայաստնյան նոր ղեկավարությունն` ըստ էության` փոխառելով այն նախորդներից, կարող է ինչ-որ պահից սկսած իրեն չարդարացնել: Հայստանը կարող է կանգնել անցանկալի երկընտրանքի առաջ` կա՛մ Արևմուտք, կա՛մ Ռուսաստան: Մյուս կողմից, իհարկե, չի բացառվում իրադարձությունների զարգացման մեկ այլ սցենար ևս. խուսափելու համար կամուրջները մինչև վերջ այրելու տխուր հեռանկարից`աշխարհաքաղաքական բևեռները Հայաստանը կարող են դարձնել միմյանց կապող օղակ կամ թողնել որպես երկխություն ծավալելու բացառիկ հարթակ. դրան կարող է նպաստել համաշխարհային հայության դերի բարձրացումը, որին էլ այսօր ուղղված են ՀՀ բարձրագույն իշխանութունների բոլոր ջանքերը: Իհակե, կան մի շարք ռիսկեր, որոնցից ամենագլխավորը, թերևս, արցախյան հակամարտությունն է, կամ այն շահարկելու Բաքվի նկրտումները: Չի բացառվում, որ Բաքվին, այնուամենայնիվ, ինչ-որ մի պահ հաջողվի նույն Մոսկվային համոզել, որ ինքը կարող է շատ ավելի վստահելի գործընկեր լինել ՌԴ համար, քան հեղափոխված Հայաստանն է, որն ակնհայտորեն շատ ավելի համարձակ քայլեր է փորձում անել Արևմուտքի հետ երկխոսության ճանապարհին, քան նախորնդրերը: Իսկ դա առաջին հեթին կնշանակի ճնշում Հայաստանի վրա` արցախյան հակամարտության հետ կապված: Նման տարբերակը բոլորովին բացառված չէ հատկապես այն պարագայում, եթե Կրեմլում սկսեն չհավատել ՀՀ նոր իշխանությունների երդումներին` հավատարիմ գտնվելու հայ-ռուսական բարեկամության ուխտին: Իրավիճակը չափազանց զգայուն է դառնում, ու նոր իշխանություններից պահանջվելու է առավելագույն հմտություն` չեզոքացնելու Հայաստանի առաջ ծառացած վտանգները. գերխնդիր ունի լուծելու հատկապես արտգործնախարարությունը` պաշտպանելու նախևառաջ հայկական շահերը: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.