Մոսկվայի նախազգուշացումն՝ Երևանին. Արմեն Սարգսյանին սկսել են կասկածել

Ինչպես հայտնի է, օրերս հանդիպում էր կայացել Երևան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի միջև: «Ժողովուրդ»-ի հետ զրույցոմ անդրադառնալով Հայաստան կատարած իր այցի բովանդակային մասին՝ Զատուլինը չի շրջանցել նաև հայաստանյան վերջին իրադարձությունները. նա ակնհայտ անհանգստություն է հայտնել՝ տեղի ունեցող պրոցեսների հետ կապված՝ շեշտելով Մոսկվայի այն դիքորոշումը, որ բոլոր քաղաքական պրոցեսները, որոնք ծավալվում են հեղափոխական Հայաստանում, պետք է ամբողջովին համապատասխանցվեն ՀՀ բոլոր օրենքներին ու Սահմանադրությամբ ամրագրված կանոններին: «Իմ կարծիքով` Հայաստանում ներքաղաքական զարգացումները բավականին արագ են կատարվում: Ինձ հայտնի է, թե ինչ եղավ նախորդ շաբաթ, երբ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունը շատ կտրուկ ընդունվեց գործող վարչապետի եւ նրա թիմի կողմից: Եվ եղավ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարություն: Մեզ անհանգստացնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում, եւ առաջին հերթին այն հանգամանքը, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները կատարվում են պատգամավորների հանդեպ ճնշումների եւ բռնությունների փորձերի միջոցով: Դա իսկապես մեզ անհանգստացնում է եւ նաեւ ամբողջ աշխարհին: Այս իրավիճակում ես շտապեցի Հայաստան, որպեսզի հասկանամ եւ ճշտեմ` ինչ կարող է լինել»,-լրագրողի հետ զրույցում իր դիրքորոշումը կոնկրետացրել է Զատուլինը: Իսկ ահա հարցազրուցավարի այն նկատառմանը, որ Հայաստանում կոնսենսուս, ամեն դեպքում, առկա է, հետևաբար՝ ինչո՞ւ է անհանգստություն առկա, Զատուլինը պատասխանել է. «Հիմա ամեն ինչ ՀՀ նախագահի ձեռքերում է, և նա կարող է դիմել Սահմանադրական դատարան կամ ստորագրել: Սա արդեն Հայաստանի շատ ներքին գործերն են: Բայց ես գիտեմ, որ փոփոխությունները ճնշումներից պաշտպանվելու համար էին, իսկ որ դրանք առկա են պատգամավորների հանդեպ, կասկածներ չկան: Հենց հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպքերը, ԱԺ շենք ներխուժումը մեզ անհանգստացնում է»: Այն, որ Մոսկվան չի կարող անտարբեր հայացքով նայել հայաստանյան գործընթացներին, պարզ է ի սկզբանե. Հայաստանը ռուսական ազդեցության գոտի է, իսկ տեղի ունեցած հեղափոխությունն օբյեկտիվորեն կարող է վտանգել ռուսական դիրքրեը Հայաստանում: Ճիշտ է՝ Մոսկվան ամեն կերպ ցանկանում է քողարկել իր անհանգիստ վերաբերունքն ու կասկածամտությունը, սակայն դատելով ամենայնից՝ դա անել այլևս չի հաջողվում: Ի՞նչն է անհանգստացրել Զատուլինին, միայն ներքաղաքական խժդժոցնե՞րը, թե՞ նա անհանգստանալու շատ ուրիշ պատճառներ ևս ունի: Իսկ միգուցե ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ  անհանգստություն հայտնելն ընդամենը քողարկված ազդակ է՝ Փաշինյանին՝ նրան զսպելու Արևոմտքի հետ հարաբերություններում. Երևանում Մակրոնի հետ քոչարի պարելուց հետո՝ հոկտեմբերի 20-ին, Փաշինյանը հիմա էլ պատրաստվում է հանդիպել տարածաշրջան այցելող ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին, ով Ամերիկայում խիստ ազդեցիկ մեկն է, պաշտոնյա, որ անմիջական ազդեցություն ունի ԱՄՆ արտաքին քաղաքականության ձևավորման վրա՝ հատկապես անվտանգության մասով: Ակնհայտ է, որ Բոլթոնի այցը չի կարող չանհանգստացնել Մոսկվային, ու բոլորվին չի բացառվում, որ Զատուլինի  արտահայտած մտահոգության իմաստը Փաշինյանին հասկացնելն է, որ եթե վերջինս ցանկանում է ներքաղաքական հարցերում Մոսկվայից քարտ-բլանշ ստանալ, ապա ստիպված է լինելու Բոլթոնի հետ եկխոսության բռնվելուց առաջ հաշվի առնել ինչ-ինչ հանգամանքներ ու շատ չընդարձակվել: Ի դեպ՝ ոչ պակաս կարևոր հանամանք ևս. Զատուլինը հատուկ շեշտադրում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունը՝ հենց նրա գործոնով պայմանավորելով իրադարձությունների զարգացման հունը: Արդյոք պատահակա՞ն է Զատուլինն իր խոսքում հիշատակում Սարգսյանին, արդյոք նրա այդ քայլն ընդամենն իրողության արձանագրո՞ւմ է, թե՞ Մոսկվան Զատուլինի միջոցով ինչ-որ ակնարկներ է փորձում անել Սարգսյանին. Մոսկվայում շատ լավ գիտեն Արմեն Սարգսյանի ով լինելն ու ակնհայտորեն փորձում են նրան հասկացնել, որ չեն կիսում այն կարծիքը, թե ՀՀ նախագահը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ հայաստանյան գործընթացների վրա կամ էլ ՀՀ-Արևմուտք հարաբերոթյունների՝ հետևությունները թողնելով Սարսգյանին: Ինչ խոսք՝ հայաստանյան ներքաղաքական պրոցեսներն  ու առանձին վերցրած կուսակցությունների ճակատագրերը Մոսկվային չեն կարող անտարբեր թողնել, սակայն պետք է հասկանալ, որ Կրեմլի հիմնական անհանգստությունը պայմանավորված է ոչ թե ինքնին ներքաղաքական բուռն պրոցեսների առկայությամբ, այլ դրանց՝ ՀՀ արտաքին քաղաքականության վրա ունենալիք հնարավոր ազդեցությամբ. սա է, որ մտահոգում է Ռուսաստանին, ու այս մտահոգությունն է, որ փորձում էր տեղ հասցնել Զատուլինն իր հայաստանյան այցով: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.