Աննա Հակոբյանի ապտակն՝ ադրբեջանցիներին

Բաքուն կրկին ագրեսիվացել է. վերջին վեց օրերի սահմանային քրոնկիկոնից պարզ է դառնում, որ Դուշանբեում Ալիևի ու Փաշինյանի միջև կայացած զրույցից Բաքուն այնքան էլ ճիշտ հետևություններ չի արել ու այլևս սկսել է  ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: Մասնավորապես՝ ադրբեջանական կողմից հայկական կողմի ուղությամբ վերջին օրերին հնչել է  ավելի քան 1000 կրակոց, իսկ հրադադարի պահպանման ռեժիմն էլ՝ խախտվել մոտ 150 անգամ: Հարց է առաջանում՝ ի՞նչը կարող էր գրգռել Ադրբեջանին, որ վերջինս որոշել է ևս մեկ ավելորդ  անգամ գործնականում ապացուցել անվստահելի երկիր լինելու հայտնի իրողությունը, որի հետ, փաստացի, անհնար է ինչ-որ բանի մասին պայմանավորվել ու առաջ շարժվել: Բաքվի նման պահվածքի  պատճառ կարող է հանդիսանալ, օրինակ, վարչապետի տիկնոջ գոծադրած ջանքերի արդյունքում   «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց սպասվող այցն Արցախ: Ւ դեպ՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաևան է ձագանքել Աննա Հակոբյանի գործունեությանը՝  դուրս տալով հերթական ապուշությունները գրավյալ տարածքների և այլնի մասին: Իհարկե,  ադրբեջանական կողմի պահվածքը միանգամայն հասկանալի է. Բաքվում խուճապահար են ու չգիտեն՝ ի՞նչ փրփուրներից է պետք կախվել Հայաստանի դիվանագիտական հաղթանակները չեզոքացնելու, պատերազմի իրավունք ձեռք բերելու համար: Ինչի՞ց է սարսափած Բաքուն: Բաքուն, ըստ ության, մեկ բանից է սարսափում՝ Ռուսստանի՝ Հայաստանին ցուցաբերվելիք անվերապահ աջակցությունից: Ակնհայտ է, որ ռուս կանանց առաջիկա այցը՝ Արցախ,  ռուսական կողմից Հայաստանին ցուցաբերվելիք աջակցություն կլինի. Մոսկվան այդպսիսով ցույց կտա, որ թքած ունի Բաքվի կարծիքի վրա այն հարցերում, որոնք վերաբերում են տարածաշրջանում ռուսական ազդեցության մեծացմանն ու խաղաղության պահպանմանը: Անկասկած, կանանց ապագա այցն Արցախ շատ իմաստներով խորհրդանշական քայլ կլինի, վկայություն այն բանի, որ Մոսկվան այդ թվում և տարածաշրջանում Հայաստանին ցուբարեվող աջակցության միջոցով է ցանկանում մեծացնել իր ազդոցությունն անվտանգության տեսանկյունից խիստ կարևոր այս տարածաշրջանում՝ միգուցե հակառակ անցյալի, երբ խնդիրը լուծելու համար ՌԴ-ն փորձում էր որոշ դեպքերում «աչք փակել» Բաքվի անթույլատրելի պահվածքի վրա: Այս փուլում Ալիևն ուղղակի ֆիասկո է ապրում՝ ոչինչ չունենալով հակադրելու Փաշինյանին. ստիպված հոխորտում են: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.